Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/8048/02/23 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը

03.03.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող Ռուզաննա Տարիելի Գևորգյանին
ՀՀ, ք․ Երևան, Գայի պողոտա, 39 շենք, բնակարան 8

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ «Մոդեռն Հաուս» ՍՊԸ-ին
ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն 6 փողոց, տուն 27

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/8048/02/23 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը:



ԵԴ/8048/02/23
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29.02.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ.Մ.Բունիաթյանի, ուսումնասիրելով քաղաքացիական գործն ըստ հայցի Տանյա Երվանդի Չլոյանի ընդդեմ Ռուզաննա Տարիելի Գևորգյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ «Մոդեռն Հաուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ որպես առոչինչ գործարքի անվավերության հետևանք գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Տանյա Երվանդի Չլոյանը 01.03.2023թ. հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Ռուզաննա Տարիելի Գևորգյանի, «Մոդեռն Հաուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 04.03.2023թ.:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 13․03․2023 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է։
Տանյա Երվանդի Չլոյանը 29․05․2023 թվականին կրկին է հայցադիմումը ներկայացել դատարան։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 07.06.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Միաժամանակ հայցվորը միջնորդել է կիրառել հայցի ապահովման միջոց, այն է՝ հայցագնի՝ 123.000 ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանող Ռուզաննա Տարիելի Գևորգյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա։
Պատասխանող Ռուզաննա Տարիելի Գևորգյանին ուղարկված դատավարական փաստաթղթերը վերադարձվել են դատարան՝ «չպահանջված» նշագրումով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Նույն օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանող Ռուզաննա Տարիելի Գևորգյանին և վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ «Մոդեռն Հաուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հասցեագրված դատական ծանուցագրերը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո դրա 7-րդ օրը վերջիններս համարվել են ծանուցված և այդ ժամկետից հետո երկշաբաթյա ժամկետում հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, ուստի քաղաքացիական գործի դատական քննությունն արդյունավետ իրականացնելու համար գտնում է, որ սահմանված ժամկետում պետք է նշանակել նախնական դատական նիստ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ, 166-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ԵԴ/8048/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի Տանյա Երվանդի Չլոյանի ընդդեմ Ռուզաննա Տարիելի Գևորգյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ «Մոդեռն Հաուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ որպես առոչինչ գործարքի անվավերության հետևանք գումարի բռնագանձման պահանջի մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում՝ 22.03.2024 թվականին, ժամը 14:15-ին, հրավիրել նախնական դատական նիստ:
1. Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`