Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ2/30706/02/23 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը

03.03.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող Զարուհի Սուրենի Գաբոյանին
ՀՀ, ք. Երևան, Ա. Խաչատրյան, 33/1 շենք, բնակարան 9

Պատասխանող Արուսյակ Միքայելի Աբգարյանին
ՀՀ, ք. Երևան, Ա. Խաչատրյան, 33/1 շենք, բնակարան 9

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ2/30706/02/23 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը:


ԵԴ2/30706/02/23
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29.02.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ.Մ.Բունիաթյանի, ուսումնասիրելով քաղաքացիական գործն ըստ հայցի Նաիրա Էդուարդի Սահակյանի ընդդեմ Զարուհի Սուրենի Գաբոյանի, Արուսյակ Միքայելի Աբգարյանի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Նաիրա Էդուարդի Սահակյանը 20.09.2023 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Զարուհի Սուրենի Գաբոյանի, Արուսյակ Միքայելի Աբգարյանի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 26.09.2023թ.:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 02.10.2023 թվականի որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 02.10.2023 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել է:
Դատարանը որոշել է արգելանք դնել Երևան քաղաքի Ահարոնյան փողոց, 5 շենք, 41 բնակարանի վրա՝ արգելելով Զարուհի Գաբոյանին օտարել կամ այլ կերպ իրավունքները փոխանցել այլ անձանց, իսկ ՀՀ կադաստրի կոմիտեին կատարելու Երևան քաղաքի Ահարոնյան փողոց, 5 շենք, 41 բնակարանի հետ կապված ցանկացած իրավունքի պետական գրանցում:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կենտրոն, Նորք Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի կողմից 17.10.2023 թվականի կայացվել է կատարողական վարույթն ավարտելու մասին որոշում, որը դատարան է մուտքագրվել 18.12.2023 թվականին:
Պատասխանող Զարուհի Սուրենի Գաբոյանը ստացել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճենները, իսկ Արուսյակ Միքայելի Աբգարյանին ուղարկված դատավարական փաստաթղթերը վերադարձվել են դատարան՝ «չպահանջված» նշագրումով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Նույն օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանող Զարուհի Սուրենի Գաբոյանը ստացել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճենները, իսկ Արուսյակ Միքայելի Աբգարյանին հասցեագրված դատական ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո դրա 7-րդ օրը վերջինս համարվել է ծանուցված և այդ ժամկետից հետո երկշաբաթյա ժամկետում հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, ուստի քաղաքացիական գործի դատական քննությունն արդյունավետ իրականացնելու համար գտնում է, որ սահմանված ժամկետում պետք է նշանակել նախնական դատական նիստ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ, 166-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ԵԴ2/30706/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի Նաիրա Էդուարդի Սահակյանի ընդդեմ Զարուհի Սուրենի Գաբոյանի, Արուսյակ Միքայելի Աբգարյանի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում՝ 26.03.2024 թվականին, ժամը 12:45-ին, հրավիրել նախնական դատական նիստ:
1. Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`