Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/0393/02/24 քաղաքացիական գործով որոշումը` հայցադիմումը վարույթ ընդունելու մասին-դատական ծանուցագիր:

03.03.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված


Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող
երրորդ անձ Մաքսիմ Հրաչի Կնյազյանին
ՀՀ, ք. Երևան, Սիսակյան փողոց, 6 շենք, 12 բնակարան

Սույնով Ձեզ է ուղարկվում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ2/0393/02/24 քաղաքացիական գործով 24.01.2024թ. որոշումը` հայցադիմումը վարույթ ընդունելու մասին` «1» թերթից, (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` հայցվորի կողմից հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները ուղարկվել են Ձեզ, որը հիմնավորվում է հայցվորի կողմից ներկայացված 18.01.2024թ. փոստային անդորրագրով):

2. ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ

1.1 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14 հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:

1.2 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16 հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական դատավարության լեզուն հայերենն է: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատավարական բոլոր փաստաթղթերը ներկայացնում են հայերեն կամ այլ լեզվով՝ հայերեն պատշաճ թարգմանությամբ: Նշված պահանջը չպահպանելու դեպքում դատավարական փաստաթղթերը դատարանը չի քննարկում կամ չի թույլատրում, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը:
1.3 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32 հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձինք, սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության 38-րդ հոդվածի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատաքննության ավարտը, իսկ սույն օրենսգրքի 41-րդ և 42-րդ գլուխներով նախատեսված կարգով քննվող գործերով՝ մինչև եզրափակիչ դատական ակտի հրապարակումը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը:
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի իրավունքներից և կրում են նրա պարտականությունները, բացի հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու, հայցապահանջի չափ ավելացնելու կամ նվազեցնելու, հայցի առարկան կամ հիմքը փոխելու, հայցապահանջներից հրաժարվելու, հայցապահանջներն ընդունելու, հայցի ապահովում պահանջելու, արբիտրաժային համաձայնություն կնքելու, հաշտության համաձայնություն կնքելու, դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու և արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց սկսելու իրավունքից:

Առդիր` 1 թերթ:


Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան


Ո Ր Ո Շ Ե Ց

Կոնվերս Բանկ փակ բաժնետիրական ընկերության հայցադիմումն ընդդեմ Էդգար Սուքիասի Եղիազարյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք Հայկ Սուքիայի Եղիազարյանի, Հասմիկ Հրաչի Կնյազյանի, Մաքսիմ Հրաչի Կնյազյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից Էդգար Սուքիասի Եղիազարյանի բաժինը բնեղենով առանձնացնելու, դրա անհնարինության կամ մյուս մասնակիցների կողմից բաժինը շուկայական գնով ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և պատասխանողի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, ընդունել վարույթ:
Որոշումը ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 010 24-01-61

Էլ. փոստ`