Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/0204/05/21 վարչական գործով դատական ծանուցագիր։

04.03.2024

Հայտատու` Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


Հասցեատեր՝ «Բիզնես Արմենիա» հիմնադրամի տնօրենի ժ/պ Նարե Հարոյան
Հասցե՝ ք․ Երևան, Կոմիտասի պողոտա, շենք 49/12, բնակարան 26


ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը (նախագահող դատավոր Հայկ Խաչատրյան) թիվ ՎԴ/0204/05/21 վարչական գործով՝ ըստ հայցի «Բիզնես Արմենիա» հիմնադրամի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության 23.10.2020թ.-ի թիվ 3003410 ակտի 4-րդ կետն անվավեր ճանաչելու պահանջի մասին, դատական նիստը վերանշանակել է 2024 թվականի մարտի 27-ին, ժամը 12։30, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում հասցե՝ ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 1:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի լիազորությունները պատշաճ ձևակերպված լիազորագրով (այլ փաստաթղթով):

Հասցե` Ք.Երևան Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` 29-31-05

Էլ. փոստ`