Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵՄԴ/0559/02/13 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

04.03.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


ԴԴԱ - 8.2
Քաղաքացիական գործով պատասխանող՝
<<Սար Կապիտալ>> ՍՊԸ
/ՀՀք.Երևան, Վարդանանց փողոց 113/

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵՄԴ/0559/02/13քաղաքացիական գործն ըստ հայցի <<Սար Կապիտալ>> ՍՊԸ-ի ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Զվարթ Ազնիվի Մնացյանի, Ահարոն Արամայիսի Մնացյանի, Աբրահամ Արամայիսի Մնացյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին: , հրավիրվել է նախնական դատական նիստ:


Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունի նստավայր` ք. Երևան Մ. Խորենացու 162 Ա հասցեում (2-րդ հարկ, թիվ 2 նիստերի դահլիճ) թիվ ԵՄԴ/0559/02/13 քաղաքացիական գործով 11.06.2024 թվականին, ժամը 10:30-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև erebuni@court.am էլեկտրոնային հասցեով, 010-576-631 (102):

Դատավորի օգնական՝ Լ. Պետրոսյան

Հասցե` ք. Երևան, Խորենացու 162 Ա

Հեռ..` 010576631/102/

Էլ. փոստ`