Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/1342/02/24 քաղաքացիական գործով պատասխանող Գագիկ Հովհաննեսի Չիլինգարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

05.03.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ նաև՝ Դատարան), քննարկելով ըստ հայցի Անահիտ Անուշավանի Գալստյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Գագիկ Հովհաննեսի Չիլինգարյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ պաշտպանական որոշում կիրառելու պահանջի մասին, քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը`

ՈՐՈՇԵՑ

1. Անահիտ Անուշավանի Գալստյանի ընդդեմ Գագիկ Հովհաննեսի Չիլինգարյանի՝ պաշտպանական որոշում կիրառելու պահանջի մասին, հայցադիմումն ընդունել վարույթ:
2. Գործի քննության արդյունքով կայացվող դատական ակտը հրապարակել 14.03.2024 թվականին:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`