Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վարչական գործ թիվ ՎԴ/7190/05/22 Պատասխանող Արմեն Կառլենի Գալստյանին /ք. Երևան, Արցախի փող., տուն 15/ 22.06.2023 թ.

05.03.2024

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը /այսուհետ՝ Դատարան/ նախագահությամբ Արմեն Ներսիսյանի, քննարկելով ըստ հայցի ՀՀ ոստիկանության ընդդեմ Արմեն Կառլենի Գալստյանի՝ Արմեն Կառլենի Գալստյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջներով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին վարչական գործը դատաքննության նշանակելու հարցը.

ՊԱՐԶԵՑ

ՀՀ ոստիկանությունը 21.11.2021թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Արմեն Կառլենի Գալստյանի՝ Արմեն Կառլենի Գալստյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջներով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին։
Դատարանի՝ 29.11.2022 թվականի որոշմամբ վարչական գործն ընդունվել է վարույթ, պահանջվել է ապացույց և հրավիրվել է նախնական դատական նիստ։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին: Դատարանը գտնում է, որ սույն գործը նախապատրաստված է դատաքննության:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ, 123-րդ, 127-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199 և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

ՈՐՈՇԵՑ

թիվ ՎԴ/7190/05/22 վարչական գործը նշանակել դատաքննության 2024 թվականի մարտի 13-ին, ժամը 14:30-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի շենքում, հասցե՝ ք. Երևան, Գ.Նժդեհի 23, թիվ 16-րդ դատական նիստերի դահլիճ։
Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` +37410-494-807/218/

Էլ. փոստ`