Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԿԴ/0154/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

05.03.2024

Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս






ՀՀ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0052, ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, anticorruption@court.am (010) 293133
ԴԴԱ-7-Ե-
Գործ թիվ ՀԿԴ/0154/02/23
«05» մարտի, 2024թ.
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Պատասխանող Էմիլ Ռուբիկի Հակոբյանին
(ՀՀ, ք.Երևան, Սեբաստիայի փ., շենք 10, բն.13)


Սույն գրությանը կից Ձեզ է ուղարկվում թիվ ՀԿԴ/0154/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով՝ ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Կոտայքի մարզպետարանի, Էմիլ Ռուբիկի Հակոբյանի, երրորդ անձինք ՀՀ կադաստրի կոմիտե, Գրիգոր Անդրանիկի Գեւորգյան, Ռուզաննա Դավիթի Աղաբաբյան՝ աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (դատավոր՝ Լ. Դրմեյան) «Հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» 29.02.2024 թվականի որոշումը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն գործով որպես պատասխանող կողմ հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան (հասցեն՝ ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի 3/9, 7-րդ դահլիճ) 2024 թվականի ապրիլի 16-ին, ժամը 15:30-ին նշանակված նախնական դատական նիստին։

Ի գիտություն.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, 147-րդ հոդված, 3-րդ մաս):

Խնդրում ենք դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։

Առդիր՝ որոշումը՝ «7» թերթ։


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` (010) 293133

Էլ. փոստ`