Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԿԴ/1174/02/15 քաղաքացիական գործով դատական նիստի մասին հրապարակային ծանուցում

07.03.2024

Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 5-րդ մաս

ԿԴ/1174/02/15 քաղաքացիական գործով դատական նիստի մասին հրապարակային ծանուցում


Ռուզանա Հրաչի ՄելքոնյանիՆ
/ ՀՀ, Կոտայքի մարզ, Աբովյան, Երիտասարդական 7 շ., 20 բն. /

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Անտոնյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Սոֆիկ Դիլուչյանի ընդդեմ Ռուզանա Հրաչի Մելքոնյանի, երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտե, Մարիամ Բախշիկի Կարապետյան՝ ձեռքբերման վաղեմության ուժով Սոֆիկ Դիլուչյանի սեփականության իրավունքը Կոտայքի մարզ, գյուղ Ակունք, 21 փողոց թիվ 39 հասցեում գտնվող հողամասի նկատմամբ ճանաչելու, որպես հետևանք նշված հողամասի նկատմամբ 19.09.2012 թվականին Ռուզաննա Մելքոնյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու, Ռուզաննա Մելքոնյանի և Մարիամ Բախշիկի Կարապետյանի միջև 15.03.2018 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա Կադաստրի կոմիետում կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Դուք հրավիրվում եք ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան սույն քաղաքացիական գործով, որպես պատասխանող:
Դատական նիստը նշանակվել է 2024 թ. հունիսի 12-ին, ժամը` 10:30-ին:
Ներկայանալու վայրը` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, հասցեն` ք. Եղվարդ, Չարենցի 29, 1-ին հարկ, թիվ 2 դատական նիստերի դահլիճ/:
Խնդրվում է նշված օրը և ժամին դատական նիստին որպես պատասխանող ապահովել Ձեր մասնակցությունը:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:

Ծանոթություն.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Դատավորի գործավար Լ. Մարտիրոսյան

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի 29

Հեռ..` +374224 2-16-12

Էլ. փոստ`