Թիվ ԵԴ2/39266/02/23 քաղաքացիական գործով Արմեն Մալիկի Թելունցի վերաբերյալ դատական ծանուցագիր
07.03.2024
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/39266/02/23
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
06.12.2023թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, ծանոթանալով Մարիամ Սիմոնի Առաքելյանի ներկայացուցչի կողմից ներկայացված հայցադիմումին և կից փատսաթղթերին,
ՊԱՐԶԵՑ
Մարիամ Սիմոնի Առաքելյանը 22.11.2023 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Գայանե Սուրենի Կոշեցյանի, Արմեն Մալիկի Թելունցի, Մալիկ Միրաքի Թելունցի՝ անշարժ գույքի օգտագործման և տիրապետման համար առաջացած խոչընդոտները վերացնելու պահանջի մասին:
Հայցադիմումը և կից փաստաթղթերը դատավոր Ա. Մկրտչյանի աշխատակազմին են հանձնվել 27.11.2023 թվականին:
Ներկայացված հայցադիմումում պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջները, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ և 200-րդ հոդվածներով, դատարանը
ՈՐՈՇԵՑ
Հայցադիմումն ընդունել վարույթ:
Որոշումն ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա
Հեռ..` 01051813
Էլ. փոստ`