Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԱՐԴ/10229/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

07.03.2024

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող՝ Գագիկ Մամիկոնի Սահակյանին
(հասցե՝ Արմավիրի մարզ, Փարաքար, Րաֆֆու փ., 17 տ.)

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանի վարույթում է գտնվում թիվ ԱՐԴ/10229/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի <<Հայէկոնոմբանկ>> բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Գագիկ Մամիկոնի Սահակյանի, երրորդ անձ՝ Մամիկոն Շամխալի Սահակյան, Արմիկ Արարատի Հակոբյան, Շուշանիկ Մամիկոնի Սահակյան և Աննա Մամիկոնի Սահակյան՝ բռնագանձում տարածելու համար ընդհանուր սեփականություն հանդիսացող անշարժ գույքից բաժինը բնեղենով առանձնացնելու, իսկ դրա անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը համատեղ սեփականության մասնակիցների միջև բաշխելու պահանջի մասին:
Տեղեկացվում է, որ դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի մարտի 20-ին, ժամը 15:00-ին, ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Էջմիածին քաղաքի նստավայրում /հասցե՝ ք.Էջմիածին, Կամո 15, թիվ 5 դատական նիստերի դահլիճ/:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և պատշաճ լիազորագրով:

Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՎԱՐԴՈՒՀԻ ՇԱԽՄՈՒՐԱԴՅԱՆ

Հասցե` Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, Գր. Լուսավորիչ 15

Հեռ..` /0231/ 4-89-70

Էլ. փոստ`