Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/28474/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

07.03.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԵԴ/28474/02/21

Հայցվոր
Անահիտ Բարխուդարյանին
(հասցե՝ ՀՀ, Երևան, Նոր Նորքի 7 մկշ. 59 շենք, բն. 39)

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Լ. Սաղոյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/28474/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Անահիտ Բարխուդարյանի ընդդեմ Անդրանիկ Բարխուդարյանի՝ փաստացի տիրապետմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Անդրանիկ Բարխուդարյանի ընդդեմ Անահիտ Բարխուդարյանի, երրորդ անձինք՝ Սպարտակ Ռուբենի Բարխուդարյան, Ալբերտ Ռուբենի Բախուդարյան՝ փաստացի տիրապետմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին:
Թիվ ԵԴ/28474/02/21 քաղաքացիական գործով սահմանել, որ սկզբնական հայցի մասով գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերն են.
1) Անահիտ Ռուբենի Բարխուդարյանի՝ Մարգուշ Մամիկոնի Բարխուդարյանի դուստրը հանդիսանալու փաստը,
2) ք. Երևան, Նոր Նորքի 7 միկրոշրջան, 59շ., բն.39 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/5 բաժնեմասը Մարգուշ Մամիկոնի Բարխուդարյանի ժառանգության զանգվածի մեջ ներառված լինելու փաստը,
3) Անահիտ Ռուբենի Բարխուդարյանի կողմից Մարգուշ Մամիկոնի Բարխուդարյանի մահվանից հետո 6 ամսվա ընթացքում Մարգուշ Մամիկոնի Բարխուդարյանի ժառանգության զանգվածի մեջ ներառված գույքը փաստացի տիրապետած կամ կառավարած լինելու փաստը:
4 ) Անահիտ Ռուբենի Բարխուդարյանի կողմից օրենքով սահմանված կարգով Մարգուշ Մամիկոնի Բարխուդարյանի ժառանգությունից հօգուտ Անդրանիկ Բարխուդարյանի հրաժարված լինելու փաստը:
Սահմանել, որ սկզբնական հայցի մասով գործով ապացուցման ենթակա 1-3-րդ կետերում նշված փաստերի ապացուցման պարտականությունը կրում է հայցվոր Անահիտ Բարխուդարյանը, իսկ 4-րդ փաստի ապացուցման պարտականությունը կրում է սկզբնական հայցով պատասխանող Անդրանիկ Ռուբենի Բարխուդարյանը:
Սկզբնական հայցի մասով ապացուցման ոչ ենթակա փաստեր առկա չեն:
Հակընդդեմ հայցի մասով գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերն են՝
1) Անդրանիկ Ռուբենի Բարխուդարյանի՝ Մարգուշ Մամիկոնի Բարխուդարյանի որդին հանդիսանալու փաստը,
2) ք. Երևան, Նոր Նորքի 7 միկրոշրջան, 59շ., բն. 39 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/5 բաժնեմասը Մարգուշ Մամիկոնի Բարխուդարյանի ժառանգության զանգվածի մեջ ներառված լինելու փաստը,
3 ) Անդրանիկ Ռուբենի Բարխուդարյանի կողմից Մարգուշ Մամիկոնի Բարխուդարյանի մահվանից հետո 6 ամսվա ընթացքում Մարգուշ Մամիկոնի Բարխուդարյանի ժառանգության զանգվածի մեջ ներառված գույքը փաստացի տիրապետած կամ կառավարած լինելու փաստը:
Սահմանել, որ սույն գործով ապացուցման ենթակա 1-3-րդ կետերում նշված փաստերի ապացուցման պարտականությունը կրում է Անդրանիկ Բարխուդարյանը:
Հակընդդեմ հայցի մասով ապացուցման ոչ ենթակա փաստեր առկա չեն:
2.Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ դատարան ներկայացնելու համար ժամկետ սահմանել մինչև 24.03.2024 թվականը ներառյալ:
3. Թիվ ԵԴ/28474/02/21 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի մարտի 25-ին, ժամը 17:00-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ 2 նստավայրում (հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Հալաբյան 41ա):

Ծանոթություն:
Միաժամանակ հայտնվում է, որ դատական նիստին չներկայանալու դեպքում գործի քննությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման ուժով տեղի կունենա Ձեր բացակայությամբ:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. ՓԱՆՈՍՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13 (436)

Էլ. փոստ`