Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԿԴ/13304/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

07.03.2024

Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Եղվարդ, Չարենցի 29
Հեռ. +374 (224) 2-25-03 , էլեկտրոնային փոստի հասց՝ yeghvard@court.am

Գործ թիվ ԿԴ/13304/02/21

Ե-________

29․02․24 թ.

ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարին
(hասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք․ Աբովյան, Բարեկամության հրպ․, 1 շենք)


ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<Ֆինքա>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Հովհաննես Ռադիկի Խաչատրյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Անահիտ Սերգոյի Եղիազարյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու , դրա անհանարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին։
Թիվ ԿԴ/13304/02/21 քաղաքացիական գործով 10.05.2024 թվականին նշանակվել է դատական ակտի հրապարակման օր:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով՝ խնդրում եմ հանձնարարել սույն գրության մասին տեղեկացնել Հովհաննես Ռուդիկի Խաչատրյանին, Անահիտ Եղիազարյանին (հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, Աբովյան, Տարտուի փողոց, 2 շ․, 4 բն․) իսկ նրա կողմից այն ստանալը հավաստող փաստաթուղթը՝ ուղարկել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի 29), կամ գրավոր կերպով հայտնել այն չհանձնելու պատճառները:

Միաժամանակ հայտնվում է, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով։

Ի գիտություն․

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմնին, իրավաբանական անձին, անհատ ձեռնարկատիրոջը, ինչպես նաև գործին մասնակցող անձի՝ փաստաբանի կարգավիճակ ունեցող ներկայացուցչին հասցեագրված դատական ծանուցագիրն ուղարկվում է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստին, բացառությամբ այն դեպքերի, երբ նման եղանակով ծանուցում իրականացնելն անհնար է:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված մարմինները և անձինք կրում են իրենց պաշտոնական էլեկտրոնային փոստին կամ իրենց կողմից տրամադրված էլեկտրոնային հաղորդակցության միջոցներին ուղարկված դատական ծանուցագիրը չկարդալու անբարենպաստ հետևանքները:


Առդիր ՝ Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշման պատճեն։


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Վ․ՄԱՐԳԱՐՅԱՆ





























թիվ ԿԴ/13304/02/21 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման և դատական ակտի հրապարակման մասին


Քաղաքացիական գործով պատասխանող

Հովհաննես Ռուդիկի Խաչատրյանին,

Անահիտ Եղիազարյանին

(հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, Աբովյան, Տարտուի փողոց, 2 շ․, 4 բն․)






ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<Ֆինքա>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Հովհաննես Ռադիկի Խաչատրյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Անահիտ Սերգոյի Եղիազարյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու , դրա անհանարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին։
Թիվ ԿԴ/13304/02/21 քաղաքացիական գործով 10.05.2024 թվականին նշանակվել է դատական ակտի հրապարակման օր:

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասով, Դուք տեղեկացվում եք, որ սույն գործով դատական ակտը կհրապարակվի 10․05․2024 թվականին ՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, միաժամանակ, հայտնվում է, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի ք. Եղվարդի նստավայրում (ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի 29)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Ծանոթություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
Միաժամանակ, Ձեզ պարզաբանվում է գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալուց հետո գործին մասնակցող անձանց կողմից կատարվող գործողությունները և դրանք չկատարելու իրավական հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
3. Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:



ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Վ․Մարգարյան






Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք․Եղվարդ, Չարենցի 29

Հեռ..` 0224-02-25-03

Էլ. փոստ`