Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/31598/02/20 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման ծանուցում:

07.03.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ԴԴԱ - 8.2
Քաղաքացիական գործով երրորդ անձ
Լուիզա Հարությունյան
/ք․ Երևան, Աջափնյակ, Սիլիկյան թաղամաս, 3-րդ փողոց, տուն 2/

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ա. Պետրոսյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/31598/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի Թերեզա Մանուկյանի ընդդեմ Վահան Սամվելի Գյուլնազարյանի, իրավասու մարմին Արարատի մարզի Մասիս համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմին, երրորդ անձինք Խաչատուր Ծպնեցյանի և Լուիզա Հարությունյանի՝ ամուսնալուծության, երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրով սահմանելու,ալիմենտի բռնագանձման,10.10.2020թ. կնքված առուվաճառքի պայամնագիրը անվավեր ճանաչելու,անվավերության հետևանքներ կիրառելու, ամուսնության ընթացքում ձեռք բերված համատեղ սեփականություն հանդիսացող գույքերի ՙNISSAN SENTRA 1.8՚ մակնիշի, տրանսպորտային միջոցի և դրամական միջոցներիª ՙԻնեկոբանկ՚ՓԲԸ-ում ավանդի 18 000 ԱՄՆ դոլար գումարը բաժանելու,իսկ անհնարինության դեպքում ՙNISSAN SENTRA 1.8՚ մակնիշի, տրանսպորտային միջոցը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու և ստացված ամբողջ գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժինների համաչափ բաշխելու պահանջների մասին,և ըստ Վահան Սամվելի Գյուլնազարյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Թերեզա Սոսի Մանուկյանի, իրավասու մարմին Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնիª երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին,հրավիրվել է նախնական դատական նիստ:

Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունի նստավայր` ք. Երևան Մ. Խորենացու 162 Ա հասցեում (2-րդ հարկ, թիվ 2 նիստերի դահլիճ) թիվ ԵԴ/31598/02/20 քաղաքացիական գործով 21.05.2024 թվականին, ժամը 10:00-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև erebuni@court.am էլեկտրոնային հասցեով, 010-576-631 (102):

Դատավորի օգնական՝ Լ. Պետրոսյան

Հասցե` ք. Երևան, Խորենացու 162 Ա

Հեռ..` 010576631/102/

Էլ. փոստ`