Թիվ ԵԴ2/41536/02/23 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման ծանուցում:
07.03.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ԴԴԱ - 8.2
Քաղաքացիական գործով պատասխանող
ՙՀաստոցագործ՚ ՍՊ ընկերություն
/Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, գյուղ Լճաշեն/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ դատավոր Ա.Պետրոսյան/ վարույթում գտնվող թիվ ԵԴ2/41536/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Հայցվոր ՙՌԱՆՉՊԱՐ՚ ՓԲ ընկերության ներկայացուցիչ Ա. Բենգլյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ ընդդեմ ՙԱնելիք Բանկ՚ ՓԲ ընկերության իրավահաջորդ ՙԱյԴի բանկ՚ ՓԲ ընկերության, երրորդ անձինք՝ Օնիկ Գարուշի Սարգսյանի, Արսեն Օնիկի Սարգսյանի, ՙՀաստոցագործ՚ ՍՊ ընկերության՝ 03.07.2013թ. թիվ ԳԴ4/0160/02/13 քաղաքացիական գործով հրապարակված վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ սահմանված Ռանչպար ՓԲԸ-ի պարտավորությունները և ՀՀ, Գեղարքունիքի մարզի անշարժ գույքերի նկատմամբ գրավի իրավունքը դադարած համարելու պահանջի մասին,հրավիրվել է նախնական դատական նիստ:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունի նստավայր` ք. Երևան Մ. Խորենացու 162 Ա հասցեում (2-րդ հարկ, թիվ 2 նիստերի դահլիճ) թիվ ԵԴ2/41536/02/23 քաղաքացիական գործով 23.05.2024 թվականին, ժամը 16:30-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև erebuni@court.am էլեկտրոնային հասցեով, 010-576-631 (102):
Դատավորի օգնական՝ Լ. Պետրոսյան
Հասցե` ք. Երևան, Խորենացու 162 Ա
Հեռ..` 010576631/102/
Էլ. փոստ`