Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/2543/05/22 վարչական գործով «Վարչական գործը վարույթ ընդունելու և դատաքննության նշանակելու մասին» որոշում

11.03.2024

Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Ժիրայր Ասատրյանին
(ք. Երևան, Եր. Քոչարի փող., 9շ., 144բն.)

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը

նախագահող դատավոր ԳԵՎՈՐԳ ՍՈՍՅԱՆ,
դատավոր ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ,
դատավոր ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ,

քննարկելով ըստ հայցի Ժիրայր Ասատրյանի ընդդեմ Ոստիկանության Կենտրոնական բաժնի, երրորդ անձ՝ Երևանի քաղաքապետարան՝ քաղաք Երևան, Եր. Քոչար փողոցի թիվ 9 շենքի ոչ բնակելի՝ 60,3քմ տարածքն ազատելուն ուղղված գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջի մասին, վարչական գործը վարույթ ընդունելու և դատաքննության նշանակելու հարցերը,

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ըստ հայցի Ժիրայր Ասատրյանի ընդդեմ Ոստիկանության Կենտրոնական բաժնի, երրորդ անձ՝ Երևանի քաղաքապետարան՝ քաղաք Երևան, Եր. Քոչար փողոցի թիվ 9 շենքի ոչ բնակելի՝ 60,3քմ տարածքն ազատելուն ուղղված գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջի մասին, վարչական գործն ընդունել վարույթ:
2. Սույն գործը դատաքննության նշանակել 19.03.2024 թվականի ժամը 14:00-ին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (հասցե՝ քաղաք Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 1 դատական նիստերի դահլիճ):
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
ԳԵՎՈՐԳ ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9

Հեռ..` (+374 10) 29-31-02

Էլ. փոստ`