Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/3310/02/23

11.03.2024

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 99-րդ հոդվածի 3-րդ մաս


Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/3310/02/23


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՕՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2024 թվականի մարտի 01-ին, Գյումրի քաղաքում
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ նաև՝ Դատարան), ուսումնասիրելով ըստ հայցի «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի ընդդեմ Ավետիք Մուշեղի Խաչատրյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործում առկա փաստաթղթերը,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ ընդդեմ Ավետիք Մուշեղի Խաչատրյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի (նախագահությամբ դատավոր Վ.Թորոսյանի) 15.05.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
ՀՀ նախագահի 08.06.2023 թվականի թիվ ՆՀ-191-Ա հրամանագրով դատավոր Վ. Թորոսյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
ՀՀ Բարձրագույն Դատական Խորհրդի 12.06.2023 թվականի ԲԴԽ-57-Ո-187 որոշման համաձայն՝ 2024 թվականի հունվարի 12-ը ներառյալ դատավոր Վ.Թորոսյանը գործուղվել է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կարգավիճակում իր վարույթում գտնված գործերի քննությունը շարունակելու համար:
22.01.2024 թվականին թիվ ՇԴ/3310/02/23 քաղաքացիական գործը մակագրվել է Դատարանի դատավոր Մ.Էլոյանին և դատական կազմին է հանձնվել 23.01.2024 թվականին:
Դատարանի 26.01.2024 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և նշանակվել է նախնական դատական նիստ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե՝ պատասխանողը մինչև հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը չի ներկայացրել հայցադիմումի պատասխան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ: Սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում դատարանը պարզեցված վարույթ կիրառում է մինչև նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ, իսկ 4-րդ կետով նախատեսված դեպքում՝ հայցադիմումի պատասխանն ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ:
Տվյալ դեպքում, հայցադիմումով ներկայացվել է նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարի բռնագանձման պահանջ, սակայն Պատասխանողը մինչև հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը չի ներկայացրել հայցադիմումի պատասխան, ուստի նկատի ունենալով, որ բացակայում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հանգամանքները, Դատարանը գտնում է, որ պետք է կիրառել պարզեցված վարույթ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի օրենսգրքի 5-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ, 296-298-րդ և 300-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ՇԴ/3310/02/23 քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
2. Դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքի /www.datalex.am/ միջոցով հրապարակել 2024 թվականի մայիսի 30-ին:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ Մ.ԷԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` 0312-5-01-83

Էլ. փոստ`