Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹիվԵԴ2/15096/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

11.03.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵԴ2/15096/02/23

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Պատասխանող՝ Աննա Սամվելի Մխիթարյան
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Հր. Քոչարի 10 շենք, 1 բնակարան


Ձեզ է ուղարկվում թիվ ԵԴ2/15096/02/23 քաղաքացիական գործով «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշումը:
Նախնական դատական նիստը նշանակվել է 2024 թվականի ապրիլի 26-ին, ժամը 15:00-ին (դատական նիստերի դահլիճ 2):
Դուք նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10) վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Միաժամանակ պարզաբանվում է.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի համաձայն՝
1. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական դատավարության լեզուն հայերենն է:
2. Գործին մասնակցող անձինք դատավարական բոլոր փաստաթղթերը ներկայացնում են հայերեն կամ այլ լեզվով՝ հայերեն պատշաճ թարգմանությամբ: Նշված պահանջը չպահպանելու դեպքում դատավարական փաստաթղթերը դատարանը չի քննարկում կամ չի թույլատրում, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:
3. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը:
4. Գործին մասնակցող անձին, նրա նախաձեռնությամբ նշանակված փորձագետին, նրա միջնորդությամբ հրավիրված մասնագետին կամ վկային դատարանը պետական միջոցների հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե համապատասխան անձը չի տիրապետում հայերենին, և գործին մասնակցող անձն ապացուցում է, որ բավարար միջոցներ չունի վճարովի թարգմանություն ապահովելու համար:
5. Լսողական կամ խոսակցական խանգարումներ ունեցող անձինք, սույն հոդվածի դրույթներին համապատասխան, ապահովվում են գործի նյութերին ծանոթանալու, սույն օրենսգրքով սահմանված այլ իրավունքներից օգտվելու և պարտականություններ կրելու հնարավորությամբ` սուրդոթարգմանչի միջոցով:
6. Տեսողական խանգարումներ ունեցող անձանց համար, սույն հոդվածի դրույթներին համապատասխան, ապահովվում է դատական ակտերի հասանելիությունը` մատչելի եղանակով:
7. Հայաստանի Հանրապետության հաշվին թարգմանչի ծառայություններ մատուցելու անհրաժեշտություն առաջանալիս սույն հոդվածի 4-6-րդ մասերով նախատեսված դեպքերում դատարանի որոշման հիման վրա թարգմանիչ նշանակելու կարգը, թարգմանչի վարձատրության չափը և կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի համաձայն՝
1. Վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում գործը լուծելու համար նշանակություն ունեցող որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի:
2. Դատարանը հետազոտում և գնահատում է միայն այն ապացույցները, որոնք, հաշվի առնելով սույն հոդվածի 1-ին մասի պահանջը, կարող են հաստատել կամ ժխտել գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված փաստերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն՝
1. Փաստերը, որոնք, օրենքի կամ նորմատիվ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով։
2. Հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցի օգտագործումն արգելվում է:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե գործին մասնակցող անձի վկայակոչած փաստի վերաբերյալ ապացույցն օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով գտնվում է միայն գործին մասնակցող այլ անձի մոտ, ապա վկայակոչված փաստը համարվում է հաստատված, քանի դեռ գործին մասնակցող համապատասխան անձը հակառակը չի ապացուցել:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք չունի ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա ձեռքբերմանը և հետազոտմանը՝ գործին մասնակցող մյուս անձանց համար անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ հավաքելը և ներկայացնելը։ Նման փաստերի առկայության դեպքում ապացուցման ենթակա փաստը վիճելի մնալու բացասական հետևանքները կրում է խոչընդոտող անձը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի համաձայն՝
1. Ապացույցները, ինչպես նաև դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:
2. Գործին մասնակցող անձը պարտավոր է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտն առաջին ատյանի դատարանի և գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել ու հնարավորության դեպքում տրամադրել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք:
3. Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցն ընդունում է, իսկ ապացույց ձեռք բերելուն ուղղված միջնորդությունը բավարարում է, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է դատարանի սահմանած ժամկետում տվյալ ապացույցը կամ միջնորդությունը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով։
4. Եթե գործին մասնակցող մյուս անձինք հնարավորություն չեն ունեցել նախապես ծանոթանալու ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո ընդունված ապացույցին, ապա առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձանց տրամադրում է ողջամիտ ժամկետ` այդ ապացույցին ծանոթանալու, դրա վերաբերյալ դիրքորոշում, ներառյալ` այն հիմնավորող ապացույցներ ներկայացնելու համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձը կարող է գործին մասնակցող այլ անձից ապացույց պահանջելու միջնորդությամբ դիմել գործը քննող առաջին ատյանի դատարան:
2. Գործին մասնակցող անձը, որին օրենքով սահմանված ժամկետում չի տրամադրվել համապատասխան ապացույցը, կամ այդ ապացույցի տրամադրումն առանց դատարանի որոշման արգելված է օրենքով, կարող է գործին մասնակից չհանդիսացող անձից այդ ապացույցը պահանջելու միջնորդությամբ դիմել առաջին ատյանի դատարան:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջնորդության մեջ պետք է նշվեն համապատասխան ապացույցը, գործի համար նշանակություն ունեցող այն փաստերը, որոնք կարող են հաստատվել այդ ապացույցով, ինչպես նաև ապացույցի գտնվելու վայրը, եթե այն հայտնի է, իսկ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում՝ նաև այդ ապացույցն ինքնուրույն ձեռք բերելու անհնարինության փաստը հաստատող հիմնավորումը:
4. Ապացույցներ պահանջելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու դեպքում առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացույցը պահանջելու մասին որոշում, որում նշվում են`
1) քաղաքացիական գործի համարը և գործին մասնակցող անձանց համապատասխանաբար անունը, ազգանունը, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեպքում՝ նաև հայրանունը (այսուհետ՝ անուն) կամ անվանումը,
2) այն ապացույցները, որոնք պետք է ներկայացվեն դատարան,
3) ապացույցները ներկայացնելու ժամկետը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ներկայացման կարգը,
4) դատարանի որոշումը չկատարելու համար սույն հոդվածով նախատեսված հետևանքների մասին պարզաբանում:
5. Առաջին ատյանի դատարանի սահմանած ժամկետում ապացույց պահանջելու մասին որոշումը կատարելու անհնարինության դեպքում պահանջի հասցեատերը գրավոր դիմում է առաջին ատյանի դատարան` հայցելով կատարման նոր ժամկետ՝ նշելով առաջին ատյանի դատարանի սահմանած ժամկետում որոշման կատարման անհնարինության պատճառները: Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով գործին մասնակցող անձանց կարծիքը, կարող է սահմանել որոշման կատարման նոր ժամկետ:
6. Ապացույց պահանջելու մասին որոշումը կատարելու անհնարինության դեպքում պահանջի հասցեատերը գրավոր դիմում է առաջին ատյանի դատարան` հայտնելով որոշման կատարման անհնարինության մասին` նշելով անհնարինության պատճառները։ Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով գործին մասնակցող անձանց կարծիքը, կարող է հարգելի ճանաչել ապացույցը չներկայացնելու պատճառները:
7. Ապացույց պահանջելու մասին որոշումը կատարելու համար նոր ժամկետ չսահմանելու կամ ապացույցը չներկայացնելու պատճառները հարգելի չճանաչելու դեպքում առաջին ատյանի դատարանը ապացույց պահանջելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման, իսկ այդ անձի նկատմամբ նշանակում է տուգանք:
8. Ապացույց պահանջելու մասին որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում` ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, 8-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը, 9-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձանց հետ քննարկում է նրանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանում է`
1) գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը,
2) ապացուցման կարիք չունեցող փաստերը,
3) ապացուցման ենթակա փաստերը,
4) գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը,
5) գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կարող է փոփոխել մինչև նախնական դատական նիստի ավարտը:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը նախնական դատական նիստի ավարտից հետո կարող է փոփոխվել, եթե դրա անհրաժեշտությունն առաջացել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարված դատավարական գործողությունների կամ միջնորդությունների քննության արդյունքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձայն՝
1. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշումը կայացնելուց հետո գործին մասնակցող անձինք զրկվում են իրենց նյութաիրավական պահանջները և առարկությունները հիմնավորելու համար նոր փաստ վկայակոչելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ`
1) նոր փաստ վկայակոչելու անհրաժեշտությունն առաջացել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարված դատավարական գործողության կամ միջնորդության բավարարման արդյունքով.
2) նոր փաստ վկայակոչող անձը հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունը` իրենից անկախ պատճառներով:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ն. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հ. ներսիսյան 10

Հեռ..` ..

Էլ. փոստ`