Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

հակակոռուպցիոն քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

11.03.2024

Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս




ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0052, ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, anticorruption@court.am, (010)293133

ԴԴԱ-7-Ե-
գործ թիվ ՀԿԴ/0219/02/23
«11» մարտի 2024թ.

Երրորդ անձ «ՍԻՄԱՐՏԵԿ ԻՆՏԵԳՐԵՅԹԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՓԲԸ-ին
Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Ազատության պողոտա, 27/4

Սույն գրությանը կից Ձեզ է ուղարկվում թիվ ՀԿԴ/0219/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով՝ ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Գևորգ Միխաիլի Հարությունյանի և Մարիամ Ալբերտի Սարգսյանի ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (դատավոր՝ Լ. Դրմեյան)՝ «Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու մասին» 07.03.2024 թվականի որոշումը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն գործով որպես երրորդ անձ հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան (հասցեն՝ ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի 3/9, 8-րդ դահլիճ) 2024 թվականի ապրիլի 01-ին, ժամը 10:30-ին նշանակված նախնական դատական նիստին։

Ի գիտություն.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, 147-րդ հոդված, 3-րդ մաս):


Խնդրում ենք դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։

Առդիր՝ որոշումը՝ «2» թերթ։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` (010) 293133

Էլ. փոստ`