Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԿԴ/0198/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

11.03.2024

Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող Լեոնիդ Էդուարդի Արևշատյանին

Հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ՝ Դատարան) վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0198/02/23 քաղաքացիական գործն՝ ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ Լեոնիդ Էդուարդի Արևշատյանի, Արմինե Արշակի Անտիկյանի, Արմեն Արշակի Անտիկյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ։
Դատարանը թիվ ՀԿԴ/0198/02/23 քաղաքացիական գործով 2024 թվականի մարտի 01-ին կայացրել է «Նախնական դատական նիստ հրավիրելու մասին» որոշում (այսուհետ՝ Որոշում), որով նշանակվել է նախնական դատական նիստ 2024 թվականի մարտի 28-ին, ժամը 12:00-ին, Հակակոռուպցիոն դատարանի Երևանի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դահլիճ 7)։
Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով հրավիրվում եք դատական նիստին մասնակցելու՝ որպես պատասխանող։
Դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված դատավարության մասնակցի կամ նրա ներկայացուցչի չներկայանալը կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելը արգելք չէ գործի քննության համար, և նման դեպքերում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։

Հասցե` Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` 00-29-31-23

Էլ. փոստ`