Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/23242/02/22 քաղաքացիական գործով պատասխանող <<Դիեքս Փորձագիտական կենտրոն>> ՍՊԸ-ի վերաբերյալ դատական ծանուցագիր

11.03.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննության առնելով ըստ հայցի Հակոբ Հարությունի Ոսկանյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ <<Դիեքս Փորձագիտական կենտրոն>> ՍՊԸ-ի, <<Պատահարների փորձագիտական կենտրոն>> ՍՊԸ-ի, <<Ինգո Արմենիա>> ԱՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Պատասխանողներ), ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ <<Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո>> ՀԿ-ի (այսուհետ՝ նաև Կազմակերպություն)՝ փորձաքննությունների արդյունքներն անարժանահավատ կամ անհիմն՝ անվավեր ճանաչելու, այն վերացնելու և գումար բռնագանձելու պահանջների մասին, քաղաքացիական գործով նախնական դատական նիստն ավարտելու և քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործն ըստ հայցի Հակոբ Հարությունի Ոսկանյանի ընդդեմ <<Դիեքս Փորձագիտական կենտրոն>> ՍՊԸ-ի, <<Պատահարների փորձագիտական կենտրոն>> ՍՊԸ-ի, <<Ինգո Արմենիա>> ԱՓԲԸ-ի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ <<Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո>> ՀԿ-ի՝ փորձաքննությունների արդյունքներն անարժանահավատ կամ անհիմն՝ անվավեր ճանաչելու, այն վերացնելու և գումար բռնագանձելու պահանջների մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Քաղաքացիական գործը դատաքննության նշանակել 26.03.2024 թվականին, ժամը 15:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`