թիվ ՇԴ3/0241/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
12.03.2024
Հայցվոր՝ Անդրանիկ Կարապետի Կարապետյանին
(հասցե՝ ՀՀ ք.Արմավիր, գ.Լենուղի, 10 փողոց, տուն 15)
Տեղեկացվում է, որ թիվ ՇԴ3/0241/02/23 քաղաքացիական գործով 2024 թվականի հունվարի 10-ին, ժամը 11:10-ին ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի ապրիլի 01-ին, ժամը 14:20-ին (հասցե` ՀՀ ՇՄ ք. Արթիկ, Բաղրամյան 40, թիվ 1 դատական նիստերի դահլիճ)։
Խնդրվում է նշված օրը ներկայանալ դատական նիստին՝ անձը հաստատող փաստաթղթով /ներկայացուցչի դեպքում՝ նաև լիազորագրով/:
Միևնույն ժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ՍԱՐՈՅԱՆ
Դատավորի օգնական` Լ. Գրիգորյան
Հասցե` Շիրակի մարզ, ք․ Արթիկ, Բաղրամյան 40
Հեռ..` 0244/5-53-04
Էլ. փոստ`