Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/16099/02/18 քաղաքացիական գործով ծանուցում / Անդրանիկ Վիտկայի Վարդանյանի/

12.03.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/16099/02/18

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20 փետրվարի 2024թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (դատավոր Կ. Արզումանյան) (այսուհետ` Դատարան),

քննելով ըստ հայցի Անդրանիկ Վիտկայի Վարդանյանի ընդդեմ Նազիկ Ռադիկի Օհանյանի՝ սեփականատիրոջ իրավունքի խախտումները վերացնելու՝ Երևան քաղաքի Ներքին շենգավիթ 9 փողոցի 42/3 հասցեի շինությանը կից տնկված ծառը տեղափոխելու և պատճառված վնասը բռնագանձելու պահանջների մասին, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ. Ափինյանի 03.08.2018 թվականի որոշմամբ Անդրանիկ Վիտկայի Վարդանյանի ներկայացուցչի կողմից ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Սույն քաղաքացիական գործը վերաբաշխման արդյունքում 27.07.2020 թվականին մակագրվել է ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն. Հովսեփյանին, ում 05.08.2020 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
ՀՀ նախագահի 30.10.2023 թվականի թիվ ՆՀ-342-Ա հրամանագրով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:
Վերոնշվածով պայմանավորված՝ սույն քաղաքացիական գործը վերաբաշխվել է և 13.02.2024 թվականին մակագրվել է Դատարանին: Քաղաքացիական գործը Դատարանի աշխատակազմին է հանձնվել 15.02.2024 թվականին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, (…) անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու (…) դեպքում կայացվում է գործը (…) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (…) քննությունն սկսվում է սկզբից:
Նկատի ունենալով, որ սույն գործով դատարանի կազմը փոխվել է, Դատարանը գտնում է, որ գործի քննությունը պետք է սկսել սկզբից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Հաշվի առնելով, որ գործի քննությունը սկսվում է սկզբից, Դատարանը գտնում է, որ սույն գործով պետք է նշանակել նախնական դատական նիստ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Քաղաքացիական գործն ընդունել վարույթ։
2. Նախնական դատական նիստ նշանակել 2024 թվականի ապրիլի 18-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում (ք. Երևան, Մովսես Խորենացու փողոց թիվ 162ա հասցեում):

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:




ԴԱՏԱՎՈՐ Կ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 57-66-04

Էլ. փոստ`