Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հա. ԵԿԴ/1578/02/16 քաղաքացիական գործով պատասխանող Զարուշ Հրաչիկի Գրիգորյանին ուղղված դատական ծանուցագիր:

12.03.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0008,ք. Երևան, Մ. Խորենացու 162ա, հեռ. (0037410) 57-66-35

12 մարտի 2024թ.

Հա. ԵԿԴ/1578/02/16 քաղաքացիական գործով
պատասխանող Զարուշ Հրաչիկի Գրիգորյանին
/ք. Երևան, Բարձրաբերդի փող., 27/8/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ե.Եսոյանի վարույթում գտնվող ըստ հայցի Բաղդասար Օնիկի Խալաթյանի ընդդեմ Զարուշ Հրաչիկի Գրիգորյանի և Սիրվարդ Արմէնի Քէթէնճեանի՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Բարձրաբերդի փողոցի թիվ 27/8 և 27/10 հասցեներում գտնվող 128.7 քմ հողամասի (կադաստրային ծածկագիր՝ 01-006-0606-0088) և դրա վրա գտնվող 99.71քմ մակերեսով օրինական շինության նկատմամբ ձեռք բերման վաղեմության ուժով՝ հայցվոր Բաղդասար Խալաթյանի սեփականության իրավունքը ճանաչելու և որպես հետևանք՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Բարձրաբերդի փողոց 27/8 և 27/10 հասցեում գտնվող 128.7 քմ հողանասի և այդ հողամասի վրա կառուցված՝ 27/10 հասցեում գտնվող 48.71քմ օրինական շինության և 27/8 հասցեում գտնվող 51.0 քմ օրինական շինության նկատմամբ պատասխանողներ՝ Զարուշ Գրիգորյանի և Սիրվարդ Քէթէնճեանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի պետական գրանցումը վերացնելու պահանջների մասին հա. ԵԿԴ/1578/02/16 քաղաքացիական գործով դատարանի 2024թ. մարտի 12-ի որոշմամբ գործի քննությունը վերսկսել և հրավիրել դատական նիստ՝ 2024թ. ապրիլի 04-ին, ժամը 14:40-ին /դահլիճ N7/, ուստի խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ գործով նշանակված դատական նիստին կամ ապահովել Ձեր ներկայացուցչի պատշաճ ներկայությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 7-րդ օրն անձը համարվում է ծանուցված:

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162ա

Հեռ..` +374 10 57 66 35

Էլ. փոստ`