Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ/0020/02/24 քաղաքացիական գործով դատական նիստի ծանուցագիր

12.03.2024

Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3 մաս

Հրապարակային ծանուցում

12․03․2024 թ․
ՍԴ/0020/02/24 քաղաքացիական գործ


Պատասխանող՝ Նարեկ Աշոտի Գաբրիելյանին
ՀՀ, Սյունիքի մարզ, Կապան համայնք, Հունան Ավետիսյան փող․ 1Ա/14

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) վարույթում է գտնվում թիվ ՍԴ/0020/02/24 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Նարեկ Աշոտի Գաբրիելյանի, Էվելինա Հովհաննեսի Ղազարյանի, Բենիկ Ասատուրի Ղազարյանի և Նաիրա Բենիկի Ղազարյանի՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ բաժնեմասը որոշելու, այն բնեղենով առանձնացնելու, իսկ դրա ակնհայտ աննպատակահարմարության, համասեփականատերերի կողմից Նարեկ Աշոտի Գաբրիելյանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու և պահանջների մասին Նարեկ Աշոտի Գաբրիելյանի բաժնի արժեքի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
06.03.2024 թվականին Դատարանը որոշում է կայացրել նախնական դատական նիստ նշանակելու մասին։
Դատական նիստը նշանակվել է 16.04.2024 թվականին, ժամը` 11:30-ին, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում (ք. Կապան, Մ․Ստեփանյան 3/2):
Դուք հրավիրվում եք դատական նիստին որպես պատասխանող։
Դուք հրավիրվում եք դատական նիստին որպես պատասխանող։
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` Սյունիքի մարզ, ք․ Կապան, Մելիք Ստեփանյան 3/2

Հեռ..` +374(0285)2-73-02

Էլ. փոստ`