Թիվ ԵԴ/3855/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
13.03.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ԴԴԱ - 8.2
ԴԴԱ - 8.2
Երրորդ անձ Յուրի Գրիգորիի Աբրահամյանին
Հասցե ք Երևան Ծարավ Աղբյուրի փողց 55/20 շ 121 բն
Դուք հանդիսանում եք ըստ հայցի «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի ընդդեմ «Էքսպերտ Քոմիթիե ՍՊԸ-ի, երրորդ անձ՝ Յուրի Գրիգորիի Աբրահամյանի՝ թիվ ECB-012-20 եզրակացությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին,հրավիրվել է նախնական դատական նիստ:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունի նստավայր` ք. Երևան Մ. Խորենացու 162 Ա հասցեում (2-րդ հարկ, թիվ 2 նիստերի դահլիճ) թիվ ԵԴ/3855/02/20 քաղաքացիական գործով 27.06.2024 թվականին, ժամը 10:30-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև erebuni@court.am էլեկտրոնային հասցեով, 010-576-631 (102):
Դատավորի օգնական՝ Լ. Պետրոսյան
Հասցե` ք. Երևան, Խորենացու 162 Ա
Հեռ..` 010576631/102/
Էլ. փոստ`