Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՇԴ2/0508/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

13.03.2024

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված


Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ՝ Աշոտ Գևորգի Բալոյանին
(հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, գ․Մեղրաշեն․ 4 փող., տուն 27)

Տեղեկացվում է, որ թիվ ՇԴ2/0508/02/23 քաղաքացիական գործով 2024 թվականի մարտի 05-ին, ժամը 16։00-ին ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի ապրիլի 11-ին, ժամը 12։20-ին, /հասցե՝ ՀՀ ՇՄ ք. Արթիկ, Բաղրամյան 40, թիվ 1 դատական նիստերի դահլիճ/:
Խնդրվում է նշված օրը ներկայանալ դատական նիստին՝ անձը հաստատող փաստաթղթով /ներկայացուցչի դեպքում՝ նաև լիազորագրով/:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ՍԱՐՈՅԱՆ


Դատավորի օգնական` Լ. Գրիգորյան

Հասցե` Շիրակի մարզ, ք․ Արթիկ, Բաղրամյան 40

Հեռ..` 0244/5-53-04

Էլ. փոստ`