Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՀԿԴ/0014/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցում

13.03.2024

Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ մաս

Քաղաքացիական գործ` ՀԿԴ/0014/02/22

Պատասխանող՝ Աննա Տիգրանի Բադալյանին
հասցե՝ ք․Երևան, Ա․Խաչատրյան 23 շենք, բն 72․


Դատական ծանուցագիր
ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (դատավոր՝ Կ․Բադալյան) վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0014/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ընդդեմ Սեյրան Մուշեղի Օհանյանի, Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանի, Աննա Տիգրանի Բադալյանի, Ժակ Պիեռ Ֆովոյի, Բենիամին Սուրենի Ղալեչյանի, Մարինե Էդուարդի Ներսեյանի և երրորդ անձ՝ «Արարատբանկ» ԲԲԸ-ի, Կարինե Հովսեփի Մարգարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին։
Թիվ ՀԿԴ/0014/02/22 քաղաքացիական գործով նշանակվել է դատաքննության նիստ 2024 թվականի մարտի 29-ին, ժամը 15։00-ին (հասցե՝ ՀՀ ք․Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, դահլիճ 8):
Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ թիվ ՀԿԴ/0014/02/22 քաղաքացիական գործով որպես գործին մասնակցող անձ ցուցմունք տալու համար։
Տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կարող է առաջարկել, որ գործին մասնակցող այլ անձը ցուցմունք տա գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերի վերաբերյալ` վկայի ցուցմունքի համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե որպես վկա հանդես եկող գործին մասնակցող անձը հրաժարվում (խուսափում) է ցուցմունք տալուց կամ գործին մասնակցող անձի հարցին պատասխանելուց, ապա առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող այլ անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կարող է անհիմն համարել գործին մասնակցող անձի հրաժարվելը կամ խուսափելը ցուցմունք տալուց կամ պատասխանելուց, իսկ գործի լուծման համար նշանակություն ունեցող ապացուցման ենթակա այն փաստերը, որոնց վերաբերյալ գործին մասնակցող անձը հրաժարվում (խուսափում) է ցուցմունք կամ պատասխան տալուց, համարել ապացուցված:


Դատավորի օգնական՝ Լ.Բադալյան

Հասցե` ք․Երևան, Թբիլիսյան 3/9

Հեռ..` 010293129

Վեբ կայք` -

Էլ. փոստ`