Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/49468/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

13.03.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված 6-րդ մաս

Քաղաքացիական գործ` ԵԴ/49468/02/21

Հայցվորի կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն
պահանջներ չներկայացնող երրորդ անձ՝ Մարիաննա Գրիգորի Գրիգորյանին
/ ք.Երևան, Խորենացի փող., 25շ., բն.56/
Պատասխանող Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի
օրինական ներկայացուցիչներ՝ Սուսաննա Համլետի Գասպարյանին
և Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին
/ ք.Երևան, Թումանյան փող., 39շ., բն.9/
Պատասխանող՝ Հեղուշ Բագրատի Գալստյանին
/ ք.Երևան, Թումանյան փող., 39շ., բն.9/
Էմիլ Կազբեկի Զուլոյանին
/Արմավիր մարզ, ք.Վաղարշապատ, Մ.Մաշտոցի փող., 30շ., բն. 26/

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր` Գ. Վարդանյան) վարույթում է գտնվում ըստ հայցի Աղասի Շավարշի Դանիելյանն ընդդեմ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի, Սուսաննա Համլետի Գասպարյանի, Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի (օրինական ներկայացուցիչներ՝ Վլադիմիր Սերգեյի Գասպարյան և Սուսաննա Համլետի Գասպարյան) և Հեղուշ Բագրատի Գալստյանի, հայցվորի կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ՝ Մարիաննա Գրիգորի Գրիգորյան, պատասխանողների կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Էմիլ Կազբեկի Զուլոյան, «Ամերիաբանկ» ՓԲ ընկերություն, «Ֆլորես» աճուրդի տուն ՍՊ ընկերություն, ՀՀ կադաստրի կոմիտե՝ մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու, առոչինչ գործարքների անվավերության հետևանքներ կիրառելու, այն է՝ անշարժ գույքերը հայցվորին վերադարձնելու՝ հայցվորի սեփականության իրավունքը վերականգնելով, և 17.06.2015թ. սեփականության իրավունքի
պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու, պահանջների մասին թիվ ԵԴ/49468/02/21 քաղաքացիական գործը։
Սույնով ծանուցվում եք առ այն, որ քաղաքացիական գործով հաջորդ դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի հուլիսի 10-ին, ժամը` 12:20-ին:
Քաղաքացիական գործով` որպես դատավարության մասնակից, նշված օրը և ժամին, դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (Աջափնյակ 2 նստավայր, հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա):



Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:


Դատավորի օգնական՝ Ա. Հարությունյան

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41 Ա

Հեռ..` +37410 51-18-13 411

Էլ. փոստ`