Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/3512/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

13.03.2024

Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեգրքի 95-րդ հոդված


Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Մհեր Լևոնի Սարգսյանին
(հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Տերյան փ., 5 շ., բն. 3)

Ըստ հայցի «ԱյԴի Բանկ» ՓԲ ընկերության ընդդեմ Գոհար Լևոնի Սարգսյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Մհեր Լևոնի Սարգսյանի, Հասմիկ Հրանտի Խաչիկյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու,դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին թիվ ՏԴ/3512/02/23 քաղաքացիական գործով 13.03.2024 թվականին հայցվորի ներկայացուցչի կողմից դատարան է ներկայացվել դիմում՝ գործ վարույթը կարճելու մասին:
ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ս. Արմենակյանի 22.02.2024 թվականի թիվ 07Ա հրամանի համաձայն` դատավոր Ն. Դալլաքյանը 14.03.2024 թվականից մինչև 27.03.2024 թվականը ներառյալ գտնվելու է ամենամյա հերթական արձակուրդում:
Հայցից հրաժարվելու մասին դիմումը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննարկելու նպատակով 2024 թվականի մարտի 28-ին, ժամը 12:50-ին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջան քաղաքի նստավայրում (ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15, թիվ 1 նիստերի դահլիճ) հրավիրել դատական նիստ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող և լիազորությունները հավաստող փաստաթղթերով:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ն. ՕՀԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15

Հեռ..` +374 (268) 2-71-12

Էլ. փոստ`