Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/17968/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

13.03.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
«11» մարտի 2024թ

ԵԴ/17968/02/22

Նունե Հենրիխի Մուսայելյանին
/հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Արաբկիր 19 փողոց, 6 շ., բն.14/
Ռուբինա Հենրիխի Մուսայելյանին
/հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Արաբկիր 19 փողոց, 6 շ., բն.14/
/հասցե՝ 9552 Քաննոնիեր քորտ, 404 Մանասաս, Վերջինիա 201110, ԱՄՆ/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Լ. Սաղոյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/17968/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Գեորգի Հենրիխի Մուսայելյանի ընդդեմ Նունե Հենրիխի Մուսայելյանի և Ռուբինա Հենրիխի Մուսաելյանի՝ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Նունե Հենրիխի Մուսայելյանի ընդդեմ Գեորգի Հենրիխի Մուսայելյանի, երրորդ անձ՝ Ռուբինա Հենրիխի Մուսաելյան՝ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին:
Թիվ ԵԴ/17968/02/22 քաղաքացիական գործով սահմանել, որ սկզբնական հայցի մասով գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերն են.
1) Գեորգի Հենրիխի Մուսայելյանի՝ Էլվիրա Սահակի Մուսայելյանի որդին հանդիսանալու փաստը,
2) ք. Երևան, Արաբկիր 19 փողոցի թիվ 6 շենքի թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/4-րդ մասը Էլվիրա Սահակի Մուսայելյանի ժառանգության զանգվածի մեջ ներառված լինելու փաստը,
3) Գեորգի Հենրիխի Մուսայելյանի կողմից Էլվիրա Սահակի Մուսայելյանի մահվանից հետո 6 ամսվա ընթացքում Էլվիրա Սահակի Մուսայելյանի ժառանգությունը փաստացի տիրապետմամբ ընդունած լինելու, այդ թվում՝ Նաիրա Հովհաննիսյանից ժառանգատուին հասանելիք պարտքի գումարը՝ 250.000 ՀՀ դրամի չափով ստանալու փաստը,
Սահմանել, որ սկզբնական հայցի մասով վերը նշված 1-3-րդ կետերում նշված փաստերի ապացուցման պարտականությունը կրում է սկզբնական հայցով հայցվոր Գեորգի Հենրիխի Մուսայելյանը:
Թիվ ԵԴ/17968/02/22 քաղաքացիական գործով սահմանել, որ հակընդդեմ հայցի մասով գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերն են.
1) Նունե Հենրիխի Մուսայելյանի՝ Էլվիրա Սահակի Մուսայելյանի դուստրը հանդիսանալու փաստը,
2) ք. Երևան, Արաբկիր 19 փողոցի թիվ 6 շենքի թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/4-րդ մասը Էլվիրա Սահակի Մուսայելյանի ժառանգության զանգվածի մեջ ներառված լինելու փաստը,
3) Նունե Հենրիխի Մուսայելյանի կողմից Էլվիրա Սահակի Մուսայելյանի մահվանից հետո 6 ամսվա ընթացքում Էլվիրա Սահակի Մուսայելյանի ժառանգությունը փաստացի տիրապետմամբ ընդունած լինելու, այդ թվում՝ իր հաշվից ժառանգատուի պարտքի գումարը՝ 3.000 ԱՄՆ դոլարի չափով Գեորգի Մուսայելյանին վճարած լինելու փաստը:
Սահմանել, որ վերը նշված 1-3-րդ կետերում նշված փաստերի ապացուցման պարտականությունը կրում է հակընդդեմ հայցվոր Նունե Հենրիխի Մուսայելյանը:
Հակընդդեմ հայցի մասով ապացուցման ոչ ենթակա փաստեր առկա չեն:
2.Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ դատարան ներկայացնելու համար ժամկետ սահմանել մինչև հաջորդ նախնական դատական նիստը՝ 27.03.2024 թվականը ներառյալ:
3. Թիվ ԵԴ/17968/02/22 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի մարտի 27-ին, ժամը 15:00-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ 2 նստավայրում (հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Հալաբյան 41ա):

Ծանոթություն:
Միաժամանակ հայտնվում է, որ դատական նիստին չներկայանալու դեպքում գործի քննությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման ուժով տեղի կունենա Ձեր բացակայությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ։
Հետևաբար նշանակված դատական նիստին Ձեր անհարգելի բացակայությունը հիմք է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի իրավակարգավորման ուժով հակընդդեմ հայցն առանց քննության թողնելու համար։
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. ՓԱՆՈՍՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13 (436)

Էլ. փոստ`