Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԿԴ/5179/02/22 քաղաքացիակամ գործով դատական ծանուցագիր

14.03.2024

Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/5179/02/22
ԴԴ 23
«____»______________ 2024թ.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ա Գ Ի Ր

Պատասխանող՝ Խաչատուր Սարգսյանին
Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, 2-րդ փողոց, 19 տուն


ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա․Արզումանյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Հայկանուշ Սարգսյանի, ի դեմս սնանկության գործով կառավարիչ Սամվել Մանուկյանի ընդդեմ Ռուզաննա Սարգսյանի, Լիլիա Սարգսյանի, Վահագն Սարգսյանի, Խաչատուր Սարգսյանի՝ բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքից բաժինը բնեղենով առանձնացնելու կամ բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքից բաժնի արժեքը որոշելու, կամ անհնարինության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաժառելու պահանջի մասին:
Նախնական դատական նիստը նշանակվել է 2024 թվականի մայիսի 21-ին, ժամը 14:15-ին (դատական նիստերի դահլիճ 1) և անհրաժեշտ է նշված օրը և ժամին` անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով ներկայանալ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13 փողոց, 1/1) վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Ձեզ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ և 31-րդ հոդվածների համաձայն՝ որպես քաղաքացիական դատավարության մասնակից` դատավարության պատասխանող կողմ, պարզաբանվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված գործին մասնակցող անձանց իրավունքներն ու պարտականությունները.
Վերը նշված հոդվածի համաձայն.
Դուք ունեք հետևյալ իրավունքները. 1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ. 2) հայտնելու բացարկ. 3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը. 4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին. 5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին. 6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու ձեր փաստարկները և դիրքորոշումը. 7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ. 8) բողոքարկելու դատական ակտերը. 9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
Միաժամանակ նկատի ունենալով, որ հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը դժվար է պատճենահանել, ուստի Դուք ծանուցվում եք, որ նշված փաստաթղթերը դեպոնացված են և դրանց հետ կարող եք ծանոթանալ դատարանում:

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13 փողոց, 1/1

Հեռ..` +374 222 2-69-26

Էլ. փոստ`