Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/3609/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս +37410 494811 337

14.03.2024

Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ


ՀՀ, ք.Երևան, 0026, Գ.Նժդեհի 23, հեռ. (+ 37410) 49-48-11 (337), qagh-veraqnnich@court.am

№ ԴԴԱ-2 - _____________
«___» ___________ 2024թ.

Սոնա Հակոբի Քոսյանին
(ք. Երևան, Սեբաստիա փ . 141/2, բն. 68)

Սնանկության գործի համարը` ՍնԴ/2772/04/23:
Կողմերը և պահանջը` ըստ դիմումի Սոնա Հակոբի Քոսյանի` Անի Թեմուրի Ասլանյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, 05.10.2023թ. վճռի դեմ:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ (հիմք` 29.01.2024 թվականի որոշումը):

Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:


Առդիր՝ որոշումը` 2 էջից:


Դատավորի օգնական՝ Լ. Սաֆարյան



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ


Սնանկության գործ թիվ ՍնԴ/2772/04/23


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


29.01.2024թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը
(այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան), հետևյալ կազմով՝

նախագահող դատավոր Ս. Սահակյան,
դատավոր Մ. Հարթենյան,
դատավոր Լ. Գրիգորյան,

քննության առնելով թիվ ՍնԴ/2772/04/23 սնանկության գործով ՀՀ սնանկության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) 05.10.2023թ. վճռի դեմ դիմող Սոնա Քոսյանի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանը (նախագահությամբ դատավոր Լ. Կատվալյանի), քննության առնելով թիվ ՍնԴ/2772/04/23 սնանկության գործն ըստ դիմումի Սոնա Քոսյանի՝ Անի Ասլանյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, 05.10.2023թ. վճռել է դիմումը մերժել:
Վճիռը դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվել է 20.11.2023թ.:
Վերոնշյալ վճռի դեմ դիմող Սոնա Քոսյանի 10.11.2023թ. ներկայացրած վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի 05.12.2023թ. որոշմամբ վերադարձվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով՝ նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կանոնի խախտման պատճառաբանությամբ: Բողոք ներկայացրած անձը նշված որոշումը ստացել է 28.12.2023թ.:
05.01.2023թ. վերաքննիչ բողոքը ներկայացվել է կրկին, դատական կազմին է հանձնվել 08.01.2024թ.:
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ բողոք ներկայացրած անձը վերացրել է բողոքում թույլ տրված խախտումը:
Ուսումնասիրելով վերաքննիչ բողոքը և դրան կցված փաստաթղթերը՝ Վերաքննիչ դատարանը եզրակացնում է, որ բողոքի ընդունումը մերժելու հիմքեր առկա չեն, հետևաբար վերաքննիչ բողոքը ենթակա է վարույթ ընդունելու:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ, 382-րդ հոդվածներով՝ Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ՍնԴ/2772/04/23 սնանկության գործով Դատարանի 05.10.2023թ. վճռի դեմ դիմող Սոնա Քոսյանի վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
Ս. ՍԱՀԱԿՅԱՆ Մ. ՀԱՐԹԵՆՅԱՆ Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ





Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 494811 337

Էլ. փոստ`