Թիվ ԵԴ/0400/02/19 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում
15.03.2024
ԵԴ/0400/02/19
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի
դեպոնացման մասին ծանուցում
Աղասի Իշխանյանին
/ք․ Երևան, Ս․ Տարոնցու նրբ․ 6 շենք, 7 բն․/
Թիվ ԵԴ/0400/02/19 քաղաքացիական գործով, ըստ հայցի` Գեղամ Սերյոժայի Իշխանյանի ընդդեմ Աղասի Սերյոժայի Իշխանյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Երևան համայնքի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին, Երևան համայնքի ներկայացուցչի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Վերաքննիչ բողոքը ՀՀ քաղաքացիական դատարանի /նախագահությամբ դատավոր Լ. Գրիգորյան, դատավորներ Ս․ Թորոսյան, Ս․ Սահակյան/ 30.01.2024 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Սույնով դուք տեղեկացվում եք, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ քաղաքացիական դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Դատավորի օգնական՝ Ա. Խուդինյան
Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23
Հեռ..` +374 10 494811 /328/
Էլ. փոստ`