Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՐԱԴ2/0791/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

15.03.2024

Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրեսդրության 95-րդ հոդվածի 5-րդ մասին համաձայն





ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
0204,ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տ․ Մեծի 65, հեռ. (0232) 3-57-58, էլեկտրոնային փոստի հասցեն՝ aragatsotn@court.am


« 15 » 03 2024թ.
Քաղաքացիական գործով պատասխանող (ներ)
Շահեն Արտավազդի Գևորգյանին
ՀՀ, Արագածոտնի մ․, Արտենի, Բաղրամյան 5/8
Լամարա Օվկիանոսի Իբաշյանին
ՀՀ, Արագածոտնի մ․, Արտենի, Բաղրամյան 5/8
Արմեն Շահենի Գևորգյանին
ՀՀ, Արագածոտնի մ․, Արտենի, Բաղրամյան 5/8
Գարիկ Շահենի Գևորգյանին
ՀՀ, Արագածոտնի մ․, Արտենի, Բաղրամյան 5/8

ՈՐՈՇՈՒՄ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարանը

նախագահությամբ՝ դատավոր Զ. Մկրտչյանի
քարտուղարությամբ՝ Է. Օհանյանի
մասնակցությամբ
Հայցվոր՝ Մ․ Գալոյանի

07 մարտի 2024թ. ք. Աշտարակ

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ըստ հայցի Մխիթար Մառլենի Գալոյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Շահեն Արտավազդի Գևորգյանի, Լամարա Օվկիանոսի Իբաշյանի, Արմեն Շահենի Գևորգյանի, Գարիկ Շահենի Գևորգյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին թիվ ԱՐԱԴ2/0791/02/23 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

24․11․2023 թվականին Մխիթար Մառլենի Գալոյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Շահեն Արտավազդի Գևորգյանի, Լամարա Օվկիանոսի Իբաշյանի, Արմեն Շահենի Գևորգյանի, Գարիկ Շահենի Գևորգյանի՝ վերոնշյալ պահանջով։
Դատարանի 06․12․2023 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է։
Հայցվորը կրկին 15․12․2023 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան։
Հայցադիմումը և կից փաստաթղթերը դատավոր Զ.Մկրտչյանին տրամադրվել են 21․12.2023 թվականին:
Դատարանի 28․12․2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Դատարանի 07․02.2024 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Դատարանը, հրավիրված նախնական դատական նիստերի ընթացքում պարզել է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը, պարզել է դատավարության մասնակիցների կազմը, պարզել է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով: Միաժամանակ Դատարանը որոշել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, քննարկել է ապացուցման պարտականությունը կողմերի միջև բաշխելու հարցը և քննարկել է ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մաuին գրավոր հայտարարելով կամ այնպիuի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, oգտագործումից և տնoրինումից նրա մեկուuացման մաuին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն)։
Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը։ Մասնավորապես դրանք են`
1.տիրապետումը պետք է լինի բարեխիղճ։ Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս։ Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման։ Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով։ Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:
2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում։ Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:
3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ։ Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի։ Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:
4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե´ս թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույցի տեսակներն են` 1) վկայի ցուցմունքը. 2) գրավոր ապացույցները. 3) իրեղեն ապացույցները. 4) լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները. 5) փորձագետի եզրակացությունը. 6) մասնագետի բացատրությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանում է՝
1) գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, 2) ապացուցման կարիք չունեցող փաստերը, 3) ապացուցման ենթակա փաստերը, 4) գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, 5) գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կարող է փոփոխել մինչև նախնական դատական նիստի ավարտը:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը նախնական դատական նիստի ավարտից հետո կարող է փոփոխվել, եթե դրա անհրաժեշտությունն առաջացել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարված դատավարական գործողությունների կամ միջնորդությունների քննության արդյունքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշումը կայացնելուց հետո գործին մասնակցող անձինք զրկվում են իրենց նյութաիրավական պահանջները և առարկությունները հիմնավորելու համար նոր փաստ վկայակոչելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ՝ 1) նոր փաստ վկայակոչելու անհրաժեշտությունն առաջացել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարված դատավարական գործողության կամ միջնորդության բավարարման արդյունքով. 2) նոր փաստ վկայակոչող անձը հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
Վերոգրյալ իրավադրույթների բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ քաղաքացիական դատավարությունում իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքների առկայությունը կամ բացակայությունն ապացուցելու ծանրությունը՝ ապացուցման բեռը, օրենսդրի կողմից դիտարկվում է որպես գործին մասնակցող անձի դատավարական պարտականություն, որն ապահովված է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացման սպառնալիքով:
ՀՀ սահմանադրական դատարանը, 08.12.2009 թվականի թիվ ՍԴՈ-845 որոշմամբ անդրադառնալով քաղաքացիական դատավարությունում ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնի սահմանադրաիրավական բովանդակությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հայցային վարույթի գործով հայցվորը պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, իսկ պատասխանողը, եթե չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը, կամ եթե հայցվորն է առարկում պատասխանողի բերած փաստերի դեմ, ապա նա է պարտավոր ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը: Նման իրավակարգավորումը հետևում է այն տրամաբանությանը, որ տվյալ փաստի վրա հիմնվող կողմն ավելի իրազեկ է և դատարանին կարող է ներկայացնել տվյալ փաստն ապացուցող հանգամանքները, և որ շահագրգռված կողմը կձեռնարկի բոլոր միջոցներն իր մատնանշած փաստն ապացուցելու համար:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնի հիմքում դրված է հետևյալ բանաձևը.
1) գործին մասնակցող յուրաքանչյուր անձ ապացուցում է այն, ինչ պնդում է,
2) չի ապացուցում նա, ով ժխտում է (հասարակ ժխտում):
Ապացուցման բեռի բաշխման ընդհանուր կանոնի հիմքում դրված բանաձևի բացահայտման և յուրաքանչյուր քաղաքացիական գործով նշված բանաձևի կոնկրետացման նպատակով անհրաժեշտ է ուշադրություն դարձնել գործին մասնակցող անձի կողմից վկայակոչվող փաստերի բնույթին և իրավաբանական նշանակությանը: Այսպես, գործին մասնակցող անձը պետք է ապացուցի ոչ թե իր կողմից վկայակոչված բոլոր հանգամանքները, այլ իր համար իրավաստեղծ, իրավափոփոխիչ կամ իրավադադարեցնող նշանակություն ունեցող իրավաբանական փաստերը և դրանց հաստատմանն ուղղված ապացուցողական փաստերը (տե՛ս, թիվ ԵԱՔԴ/1096/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Ամփոփելով, Դատարանը գտնում է, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեն և ապացուցման ենթակա են հետևյալ փաստերը.
1) ՀՀ Արագածոտնի մարզի Արտենի համայնքում գտնվող 02-021-0309-0011 կադաստրային ծածկագրով 0,71 հա վարելահողը Շահեն Արտավազդի Գևորգյանի, Լամարա Օվկիանոսի Իբաշյանի, Արմեն Շահենի Գևորգյանի, Գարիկ Շահենի Գևորգյանի սեփականությունը հանդիսանալու փաստը:
2) Մխիթար Մառլենի Գալոյանի կողմից ՀՀ Արագածոտնի մարզի Արտենի համայնքում գտնվող 02-021-0309-0011 կադաստրային ծածկագրով 0,71 հա վարելահողը բարեխիղճ, բացահայտ, 10 տարի և անընդմեջ, որպես սեփականը տիրապետելու փաստը:
3) ՀՀ Արագածոտնի մարզի Արտենի համայնքում գտնվող 02-021-0309-0011 կադաստրային ծածկագրով 0,71 հա վարելահողի գրանցված սեփականատերերի կողմից իրենց պատկանող գույքի սեփականության իրավունքից հրաժարվելը` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության։
Ապացուցման կարիք չունեցող փաստերն սույն գործով բացակայում են:
Դատարանն արձանագրում է, որ նշված փաստերի ապացուցման պարտականությունը կրում է Հայցվորը՝ Մխիթար Մառլենի Գալոյանը:
Միաժամանակ Դատարանը կողմերի համար սահմանում է ժամկետ՝ ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու համար՝ մինչև հաջորդ նախնական դատական նիստը 26․04.2024 թվականը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 57-րդ, 60-63-րդ, 169-րդ, 171-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ, 280-րդ հոդվածներով `

ՈՐՈՇԵՑ

1. Սույն քաղաքացիական գործի լուծման համար էական նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերի ապացուցման պարտականությունը բաշխել հետևյալ կերպ.
1.1. Հայցվոր՝ Մխիթար Մառլենի Գալոյանի վրա դնել ստորև թվարկված փաստերի ապացուցման պարտականությունը՝
1.1.1. ՀՀ Արագածոտնի մարզի Արտենի համայնքում գտնվող 02-021-0309-0011 կադաստրային ծածկագրով 0,71 հա վարելահողը Շահեն Արտավազդի Գևորգյանի, Լամարա Օվկիանոսի Իբաշյանի, Արմեն Շահենի Գևորգյանի, Գարիկ Շահենի Գևորգյանի սեփականությունը հանդիսանալու փաստը:
1.1.2. Մխիթար Մառլենի Գալոյանի կողմից ՀՀ Արագածոտնի մարզի Արտենի համայնքում գտնվող 02-021-0309-0011 կադաստրային ծածկագրով 0,71 հա վարելահողը բարեխիղճ, բացահայտ, 10 տարի և անընդմեջ, որպես սեփականը տիրապետելու փաստը:
1.1.3. ՀՀ Արագածոտնի մարզի Արտենի համայնքում գտնվող 02-021-0309-0011 կադաստրային ծածկագրով 0,71 հա վարելահողի գրանցված սեփականատերերի կողմից իրենց պատկանող գույքի սեփականության իրավունքից հրաժարվելը` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության։
2. Ապացուցման կարիք չունեցող փաստեր սույն գործով բացակայում են:
3. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև հաջորդ նախնական դատական նիստը 26․04.2024 թվականը:
4. Թիվ ԱՐԱԴ2/0791/02/23 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստ նշանակել 2024 թվականի ապրիլի 26-ին` ժամը «14:30»-ին, ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տիգրան Մեծի 65 շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 5):


Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։


ԴԱՏԱՎՈՐ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մ․, ք․ Աշտարակ, Տիգրան Մեծին 65

Հեռ..` (0232) 3-57-58

Էլ. փոստ`