Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/21545/02/21 քաղաքացիական գործով կայացված ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում-ծանուցում

17.03.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող Արման Վրեժի Զաքարյանին
ՀՀ, ք. Երևան, Ս.Տարոնցու նրբանցք, 8 շենք, բնակարան 15

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/21545/02/21 քաղաքացիական գործով կայացված ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

ԵԴ/21545/02/21
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

04.03.2024թ. ք.Երևան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Լուսինե Հովհաննիսյանի, դռնբաց նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Արման Վրեժի Զաքարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն 13.05.2021 թվականին հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Արման Վրեժի Զաքարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Գ.Թորոսյան) 02.06.2021 թվականին որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Գ.Թորոսյան) 02.06.2021 թվականին որոշել է բավարարել «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը և հայցագնի՝ 3.778.826,20 ՀՀ դրամի չափով արգելանք դնել Արման Վրեժի Զաքարյանին պատկանող գույքի վրա:
Թիվ ԵԴ/21545/02/21 քաղաքացիական գործը 25.10.2021 թվականին մակագրվել է դատավոր Ռ.Բունիաթյանին և 01.11.2021 թվականին հանձնվել է դատավորի աշխատակազմին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 02.11.2021 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և հրավիրվել է նախնական դատական նիստ:
Հայցվոր «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն, դիմելով դատարան, հայտնել է, որ 19.04.2019 թվականին «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության և Արման Վրեժի Զաքարյանի միջև կնքված պայմանագրով վերջինիս տրամադրվել է 3.752.060 ՀՀ դրամ գումարի չափով վարկ` մինչև 18.04.2024 թվականը մարման ժամկետով, տարեկան 13տոկոս տոկոսադրույքով:
Պարտապանի կողմից խախտվել է պայմանագրի 1.4 կետի պահանջը, ինչի հետևանքով առաջացել է պարտավորություններ վարկի ժամկետանց պարտքի և ժամկետանց տոկոսի մասով: Վարկի գումարը և տոկոսները սահմանված ժամկետներում չմարելու հետևանքով յուրաքանչյուր ուշացրած օրվա համար սկսել է գործել վարկային պայմանագրի 4.3 կետում նախատեսված 0.1 տոկոս տոկոսադրույքը, իսկ յուրաքանչյուր ուշացրած օրվա համար ժամկետանց տոկոսի վրա հաշվարկվել է տույժ 0.1 տոկոսի չափով:
Պայմանագրի 3.1.3 կետի համաձայն՝ վարկի սպասարկման համար պարտապանը պարտավորվել է բանկին ամսական վճարել վարկային հաշվի սպասարկման ամսական վճար:
Համաձայն բանկի տնօրինության հաստատած 16.03.2020 թվականի թիվ 68/1, 23.07.2020 թվականի թիվ 219 և 28.09.2020 թվականի թիվ 287/1 որոշումների՝ ֆիզիկական անձանց մանրածախ վարկերի մասով տրամադրվել են հավելյալ վարկային արձակուրդներ, որի ընթացքում հերթական չվճարված ամսական վճարումները ձևակերպվել են որպես առանձին չվճարված պարտավորություն:
10.05.2021 թվականի դրությամբ վարկի պարտքի ընդհանուր գումարը կազմել է 3.778.826,20 ՀՀ դրամ, որից 3.33.135,40ՀՀ դրամը` վարկի գումար (որից 283.203,20 ՀՀ դրամը` վարկի ժամկետանց գումար), 190.124,60 ՀՀ դրամը` վարկի դիմաց հաշվարկված տոկոս (որից 168.363,40 ՀՀ դրամը՝ ժամկետանց տոկոս), 9.203,30 ՀՀ դրամը՝ ժամկետանց տոկոսի դիմաց հաշվարկված տույժ, 15.451 ՀՀ դրամ՝ ժամկետանց գումարի դիմաց հաշվարկված տույժ, 96.854,30 ՀՀ դրամ՝ հավելյալ վարկային արձակուրդից հետո վճարման ենթակա և չվճարված գումար, 129.057,60 ՀՀ դրամը՝ վարկի սպասարկման հաշիվներ:
Պայմանագրի 2.2.3 կետով սահմանված կարգով պարտապանի կողմից վարկային պայմանագրով նախատեսված ցանկացած պայմանի չկատարման դեպքում բանկն իրավունք ունի՝
ա) պահանջ ներկայացնել վարկի պարտքի և նրա նկատմամբ հաշվարկված տոկոսների, տույժերի վաղաժամկետ գանձման,
բ) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բռնագանձման հայց ներկայացնել դատարան:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ, 918-րդ հոդվածները՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը խնդրել է պատասխանողից հօգուտ Բանկի բռնագանձել 3.778.826,20 ՀՀ դրամ, վարկի ոչ ժամկետանց մնացորդի նկատմամբ 13 տոկոս տոկոսադրույքի հաշվարկը շարունակել 10.05.2021 թվականից մինչև դրա փաստացի մարումը, բայց ոչ ավել, քան 18.04.2024 թվականը, ժամկետանց վարկի մնացորդի նկատմամբ տույժերի հաշվարկը 10.05.2021 թվականից մինչև դրա փաստացի մարումը շարունակել օրական 0.1 տոկոսով, իսկ ժամկետանց տոկոսի նկատմամբ կիրառել օրական 0.1 տոկոս տույժ` յուրաքանչյուր ուշացրած օրվա համար, մինչև դրա փաստացի մարումը, պայմանագրով նախատեսված ամսական սպասարկման վճարների հաշվարկը շարունակել 10.05.2021 թվականից մինչև վարկի փաստացի մարումը, ինչպես նաև բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումարը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ, 200-րդ և 213-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/21545/02/21 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի հունիսի 17-ին` ժամը «10:00»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/21545/02/21 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի, որ՝
ա) «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերության և Արման Վրեժի Զաքարյանի միջև պայմանագրից բխող պարտավորական իրավահարաբերությունների առկայության փաստը,
բ) Պատասխանող Արման Վրեժի Զաքարյանի կողմից պարտավորությունների ոչ պատշաճ կատարման և կետանցի առկայության փաստերը,
գ) Արման Վրեժի Զաքարյանի՝ պայմանագրից բխող ընդհանուր պարտքը 10.05.2021 թվականի դրությամբ 3.778.826,20 ՀՀ դրամ կազմելու փաստը, որից 3.33.135,40ՀՀ դրամը` վարկի գումար (որից 283.203,20 ՀՀ դրամը` վարկի ժամկետանց գումար), 190.124,60 ՀՀ դրամը` վարկի դիմաց հաշվարկված տոկոս (որից 168.363,40 ՀՀ դրամը՝ ժամկետանց տոկոս), 9.203,30 ՀՀ դրամը՝ ժամկետանց տոկոսի դիմաց հաշվարկված տույժ, 15.451 ՀՀ դրամ՝ ժամկետանց գումարի դիմաց հաշվարկված տույժ, 96.854,30 ՀՀ դրամ՝ հավելյալ վարկային արձակուրդից հետո վճարման ենթակա և չվճարված գումար, 129.057,60 ՀՀ դրամը՝ վարկի սպասարկման հաշիվներ:
դ) պարտավորությունների խախտման համար հաշվարկված տոկոսների և տույժերի վերաբերյալ կողմերի միջև համաձայնության առկայությունը:
3.2. Պատասխանողը պետք է ապացուցի իր պարտավորության՝ սահմանված կարգով պատշաճ կատարված լինելու փաստը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել 17.06.2024 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`