Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԳԴ4/0043/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.03.2024

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանողներ - Ալվարդի Սեդրակի Զիրոյանին
Ժենիկ Ներսեսի Մելիքյանին
/ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Սայաթ-Նովայի 4/4/

Մարինե Հովհաննեսի Զիրոյանին
Դավիթ Սուրիկի Զիրոյանին
Արմինե Սուրիկի Զիրոյանին
Ալինա Սուրիկի Զիրոյանին
/ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Ծաղկունք, 4 փողոց, 1 փկղ., տուն 3/

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ <<Նաիրի Ինշուրանս>> ԱՍՊ ընկերության հայցն ընդդեմ Ալվարդի Սեդրակի Զիրոյանի, Ժենիկ Ներսեսի Մելիքյանի, Մարինե Հովհաննեսի Զիրոյանի, Դավիթ Սուրիկի Զիրոյանի, Արմինե Սուրիկի Զիրոյանի և Ալինա Սուրիկի Զիրոյանի՝ բռնագանձում տարածելու համար ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստ է նշանակված 2024 թվականի ապրիլի 23-ին`ժամը 11:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Սևան, Աբովյան փողոց հա. 6/1, դատական նիստերի դահլիճ հա. 3):
Նշված օրը և ժամին Դուք հրավիրվում եք ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով որպես պատասխանող:
Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ ապահովել դատական նիստին Ձեր ներկայացուցչի մասնակցությունը` պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով, իսկ անձամբ մասնակցելու դեպքում՝ ներկայանալ անձնագրով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐ Ս. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1

Հեռ..` +374 261 20700

Էլ. փոստ`