Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԳԴ3/0103/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.03.2024

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանողներ - Արա Աշոտի Գասպարյանին
Աշոտ Ալբերտի Գասպարյանին
/ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Իսակովի փողոց, 4 նրբ., տուն 18/
Աշխեն Գուրգենի Գասպարյանին
/ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Գայի փողոց, 9 նրբ., տուն 2/


ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ <<Ամերիաբանկ>> ՓԲ ընկերության հայցն ընդդեմ Արա Աշոտի Գասպարյանի, Աշխեն Գուրգենի Գասպարյանի և Աշոտ Ալբերտի Գասպարյանի՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ բաժնեմասը որոշելու, այն բնեղենով առանձնացնելու, իսկ դրա ակնհայտ աննպատակահարմարության, համասեփականատիրոջ կողմից պատասխանողի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին:
Տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստ է նշանակված 2024 թվականի ապրիլի 02-ին`ժամը 11:10-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Սևան, Աբովյան փողոց հա. 6/1, դատական նիստերի դահլիճ հա. 3):
Նշված օրը և ժամին Դուք հրավիրվում եք ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով որպես պատասխանող:
Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ ապահովել դատական նիստին Ձեր ներկայացուցչի մասնակցությունը` պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով, իսկ անձամբ մասնակցելու դեպքում՝ ներկայանալ անձնագրով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐ Ս. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1

Հեռ..` +374 261 20700

Էլ. փոստ`