Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԳԴ4/0081/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.03.2024

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երրորդ անձինք- Լևոն Սերյոժայի Բարսեղյանին
Անգին Արշավիրի Ղարիբյանին
Անուշ Լևոնի Բարսեղյանին
/ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Խաղաղության փողոց, 14/20/


ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն <<ԱյԴի Բանկ>> ՓԲ ընկերության հայցն ընդդեմ Կարեն Լևոնի Բարսեղյանի, երրորդ անձինք՝ Լևոն Սերյոժայի Բարսեղյան, Անգին Արշավիրի Ղարիբյան և Անուշ Լևոնի Բարսեղյան՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող անշարժ գույքից պարտապանի բաժնեմասի վար բռնագանձում տարածելու նպատակով՝ բաժնեմասն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստ է նշանակված 2024 թվականի ապրիլի 18-ին`ժամը 15:20-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Սևան, Աբովյան փողոց հա. 6/1, դատական նիստերի դահլիճ հա. 3):
Նշված օրը և ժամին Դուք հրավիրվում եք ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով որպես երրորդ անձ:
Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ ապահովել դատական նիստին Ձեր ներկայացուցչի մասնակցությունը` պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով, իսկ անձամբ մասնակցելու դեպքում՝ ներկայանալ անձնագրով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐ Ս. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1

Հեռ..` +374 261 20700

Էլ. փոստ`