Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՇԴ1/72557/02/23 քաղաքացիական գորոծով ծանուցում դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասնին։

19.03.2024

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի


Քաղաքացիական գործ թիվ ՇԴ1/2587/02/22

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09 փետրվարի 2024թ․ ք․ Գյումրի

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր՝ Գ․ Մալխասյանի (այսուհետ նաև՝ Դատարան), քննության առնելով <<Գլոբալ Կրեդիտ>> ՈւՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Հովհաննես Մանվելի Առաքելյանի, երրորդ անձ՝ Ծովինար Օնիկի Առաքելյանի` ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, պարտապանի հասանելիք գումարի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին, հայցադիմումի հիման վրա հարուցված՝ թիվ ՇԴ1/2587/02/22 քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

<<ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Հովհաննես Մանվելի Առաքելյանի, երրորդ անձ՝ Ծովինար Օնիկի Առաքելյանի` ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, պարտապանի հասանելիք գումարի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վ․ Թորոսյանի 14.12.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վ․ Թորոսյանի 11.04.2023 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ։
Հայաստանի Հանրապետության Բարձրագույն Դատական Խորհուրդի 12.06.2023 թվականի թիվ 57-Ո-187 որոշմամբ դատավոր Վ․ Թորոսյանի գործուղումը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ավարտվել է՝ 12.01.2024 թվականին։
Թիվ ՇԴ1/2587/02/22 քաղաքացիական գործը կասեցված վիճակում՝ 22.01.2024 թվականին մակագրվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ․ Մալխասյանին։
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի, 159–րդ հոդվածի 2–րդ մասի, 165-րդ հոդվածի 1-ին մասի, 199-րդ և 200-րդ հոդվածների իրավանորմերի պահանջներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ՇԴ1/2587/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ <<Գլոբալ Կրեդիտ>> ՓԲԸ-ի ընդդեմ Հովհաննես Մանվելի Առաքելյանի, երրորդ անձ՝ Ծովինար Օնիկի Առաքելյանի` ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, պարտապանի հասանելիք գումարի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին, ընդունել վարույթ և գործի քննությունն սկսել սկզբից:
2. Թիվ Թիվ ՇԴ1/2587/02/22 քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ` 2024 թվականի մարտի 26-ին, ժամը 15:30-ին, ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք.Գյումրի, Անկախության հրապարակ 7, թիվ 6 դատական նիստերի դահլիճ):
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Գ․ ՄԱԼԽԱՍՅԱՆ

Հասցե` ք․Գյումրի, Անկախության հր․ 7

Հեռ..` (0312) 4-16-29

Էլ. փոստ`