Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԿԴ/0109/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով դատական ծանուցում Լեռնիկ Հրաչի Մուրադյանին

19.03.2024

Հայտատու` ՀՀ Հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
նախնական դատական նիստի

Երրորդ անձ Լեռնիկ Հրաչի Մուրադյանին (ՀՀ, Արարատի մարզ, Վեդի, Փոքր Վեդի, Անդրանիկի 10)

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (դատավոր՝ Ռ.Ավագյան) վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0109/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Արման Մելսի Ղուկասյանի և Տաթևիկ Վոլոդյայի Մարուխյանի, երրորդ անձինք՝ Լեռնիկ Մուրադյան, Գևորգ Հարոյան, «Էվոկաբանկ» ՓԲԸ, պատասխանողների սնանկության գործով կառավարիչ Արմինե Մովսիսյան՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:
Դուք՝ որպես երրորդ անձ, տեղեկացվում եք, որ սույն գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2024 թվականի ապրիլի 29-ին, ժամը 16:00-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (հասցեն՝ ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 7-րդ դահլիճ)։
Ի գիտություն.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, 147-րդ հոդված, 3-րդ մաս):


Դատավորի օգնական Լ․Աթաբեկյան

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` (010)293126

Էլ. փոստ`