Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/0170/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.03.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am


Հայցվոր «Ռամկավար ազատական» կուսակցության
ներկայացուցիչ Գագիկ Գրիգորյանին
/ՀՀ, ք.Երևան, Սարյան 12 Բիզնես Կենտրոն «Սարյան 12», 3 հարկ, 1 գրասենյակ/

Պատասխանող «Թեքեյան Մշակութային Միություն»
ընկերության Հայաստանյան ներկայացուցչության
ներկայացուցիչ Էդգար Եղիազարյանին
/ՀՀ, ք.Երևան, Կոմիտաս, 19/1 շենք, 23/1 տարածք/



ԵԴ/0170/02/21

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

04.03.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Լուսինե Հովհաննիսյանի, մասնակցությամբ հայցվոր «Ռամկավար ազատական» կուսակցության ներկայացուցիչ Գագիկ Գրիգորյանի, պատասխանող «Թեքեյան Մշակութային Միություն» ընկերության Հայաստանյան ներկայացուցչության ներկայացուցիչներ Գայանե Մուրադյանի, Էդգար Եղիազարյանի, փորձագետ Արկադի Սարգսյանի, դռնբաց դատական նիստում քննելով թիվ ԵԴ/0170/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ռամկավար ազատական» կուսակցության ընդդեմ «Թեքեյան Մշակութային Միություն» ընկերության Հայաստանյան ներկայացուցչության` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքից բաժինը բնեղենով առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Ռամկավար ազատական» կուսակցությունը 11.01.2021 թվականին հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Թեքեյան Մշակութային Միություն» ընկերության Հայաստանյան ներկայացուցչության՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքից բաժինը բնեղենով առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Դ.Հովհաննիսյան) 25.01.2021թ. որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Դ.Հովհաննիսյան) 14.09.2021թ. որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական փորձաքննություն, և քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է` մինչև փորձաքննության եզրակացության ստացումը:
ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 03.05.2023թ. դատարան է ստացվել փորձագետի եզրակացությունը` քաղաքացիական գործի հետ միասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Դ.Հովհաննիսյանի՝ այլ դատարանում դատավոր նշանակվելու կապակցությամբ թիվ ԵԴ/0170/02/21 քաղաքացիական գործը 03.05.2023 թվականին մակագրվել և 08.05.2023 թվականին հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 12.05.2023 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ, իսկ գործի քննությունը վերսկսվել է:
Թիվ ԵԴ/0170/02/21 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը՝

Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործն ըստ հայցի «Ռամկավար ազատական» կուսակցության ընդդեմ «Թեքեյան Մշակութային Միություն» ընկերության Հայաստանյան ներկայացուցչության` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքից բաժինը բնեղենով առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին, նշանակել դատաքննության` 2024թ. մայիսի 10-ին, ժամը 11:00-ին:

ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ









Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` 10 24-01-61

Էլ. փոստ`