ՀԿԴ/0010/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
19.03.2024
ՀՀ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0052, ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, anticorruption@court.am, (010) 293133
№ ԴԴԱ-7-Ե-
գործ թիվ ՀԿԴ/0010/02/23
«19» մարտի 2024 թ.
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Պատասխանող Լամարա Սամադի Խուդավերդյանին
Հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, Մասիս, Դարակերտ, Բարեկամության փ., տուն 77
ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (դատավոր՝ Լ.Դրմեյան) վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0010/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության (ներկայացուցիչ՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նաիրա Արտաշեսյան) ընդդեմ Հրայր Վարդանի Թովմասյանի և Լամարա Սամադի Խուդավերդյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին։
Սույն գործով որպես պատասխանող հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան (հասցեն՝ ք.Երևան, Արաբկիր վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի 3/9, 8-րդ դահլիճ) 2024 ապրիլի 16-ին, ժամը 10:30-ին նշանակված նախնական դատական նիստին։
Ի գիտություն.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, 147-րդ հոդված, 3-րդ մաս):
Խնդրում ենք դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9
Հեռ..` (010) 293133
Էլ. փոստ`