Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/3972/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցում

19.03.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական գործով դատական ծանուցում
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երրորդ անձ՝ Արմեն Վերսանդիկի Հակոբյանին
/ՀՀ, ք. Երևան, Շերամի փ․, 63 շ․, 24 բն․/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում ըստ հայցի Կարեն Վերսանդիկի Հակոբյանի ընդդեմ Սոֆի Արամի Հովհաննիսյանի, ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Հեղինե Ստեփանի Ամիրխանյան, Լուսինե Վերսանդիկի Հակոբյան, Արմեն Վերսանդիկի Հակոբյան՝ անշարժ գույքի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքը ճանաչելու, որպես հետևանք տվյալ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին թիվ ԵԴ/3972/02/23 քաղաքացիական գործը։

2024թ. մարտի 19-ին, ժամը 16:15-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024թ. մայիսի 14-ին, ժամը 17։00-ին (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 7 և Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով և դրանց պատճենով/ կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես երրորդ անձ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հայցադիմումը (դիմումը) վարույթ ընդունելու մասին որոշումը, գործին մասնակցող անձ ներգրավելու որոշումը կամ դատական ծանուցագիրն ստանալու օրվանից, բացառությամբ սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով և 99-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի, գործին մասնակցող անձը հերթական դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ ծանուցվում է դատական իշխանության պաշտոնական կայքում համապատասխան տեղեկությունները տեղադրելու միջոցով: Գործին մասնակցող անձը պարտավոր է ինքնուրույն ձեռնարկել միջոցներ` գործով դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ դատական իշխանության պաշտոնական կայքից տեղեկություններ ստանալու համար: Նա պարտավոր է գործը քննող դատարանին անհապաղ գրավոր տեղեկացնել դատական իշխանության պաշտոնական կայքից նման տեղեկություններն իրենից անկախ պատճառներով ստանալու անհնարինության մասին: Նման դեպքում դատարանը ծանուցումն իրականացնում է սույն օրենսգրքի 94-րդ հոդվածով նախատեսված այլ եղանակներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգը չի կիրառվում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող և փաստաբան-ներկայացուցիչ չունեցող ֆիզիկական անձի, ինչպես նաև ազատազրկման վայրում, զորամասում, կարգապահական գումարտակում գտնվող կամ բուժական հիմնարկում ստացիոնար բուժում ստացող գործին մասնակցող անձանց նկատմամբ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)

Էլ. փոստ`