Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԿԴ/0168/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

20.03.2024

Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երրորդ անձ Իրինա Վալտերի Բաբոյանին

Հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ՝ Դատարան) վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0168/02/23 քաղաքացիական գործն՝ ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ղեկավարի, երրորդ անձ Իրինա Վալտերի Բաբոյանի՝ հողամասերի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին։
Դատարանը թիվ ՀԿԴ/0168/02/23 քաղաքացիական գործով 2024 թվականի մարտի 19-ին կայացրել է «Հայցի հիմքի և առարկայի փոփոխությունը թույլատրելու, երրորդ անձ ներգրավելու և դատական նիստ նշանակելու մասին» որոշում (այսուհետ՝ Որոշում), որով նշանակվել է նախնական դատական նիստ 2024 թվականի ապրիլի 16-ին, ժամը 14:00-ին, Հակակոռուպցիոն դատարանի Երևանի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դահլիճ 7)։
Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով հրավիրվում եք դատական նիստին մասնակցելու՝ որպես երրորդ անձ։
Դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված դատավարության մասնակցի կամ նրա ներկայացուցչի չներկայանալը կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելը արգելք չէ գործի քննության համար, և նման դեպքերում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։
Տեղեկացնում ենք, որ Որոշումը դեպոնացված է Հակակոռուպցիոն դատարանում (հասցե՝ ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9)։

Հասցե` Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` 00-29-31-23

Էլ. փոստ`