Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/38247/02/23 քաղաքացիական գործով ծանուցում դատական նիստի վեաբերյալ

20.03.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Քաղացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս



ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0078, ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա (010) 51-18-13, (426, 427) էլ. հասցե՝ ajapnyak2@court.am

Քաղաքացիական գործ
ԵԴ2/38247/02/23
9.1/Ե-
15 մարտի 2024թ․

Մարինե Արայիկի Հարությունյանին
/հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Սիլիկյան թղմ. 4 փող. 60 տուն/




Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ա Գ Ի Ր

Ուղարկվում է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում գտնվող թիվ ԵԴ2/38247/02/23 քաղաքացիական գործով դատական նիստ հրավիրելու մասին որոշումը:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցիչը՝ այդ թվում լիազորությունները հավաստող փաստաթղթով:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված գործին մասնակցող անձանց դատական նիստին չներկայանալը արգելք չէ միջնորդության քննարկման համար :
Առդիր` դատական նիստ հրավիրելու մասին որոշումը՝ «1» թերթից:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ք. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/38247/02/23

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15 մարտի 2024 թվական քաղաք Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա․ Սաֆարյանի (այսուհետ՝ Դատարան), ուսումնասիրելով թիվ ԵԴ2/38247/02/23 քաղաքացիական գործով հայցվորի միջնորդությունը՝ հայցից հրաժարվելու մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց

«Ակբա Լիզինգ» ՎԿ ՓԲ ընկերությունը (այսուհետ նաև՝ Հայցվոր) հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ «Ռեկոնստրաքշն» ՍՊ ընկերության, Արտաշես Ժիրայրի Գևորգյանի, Մարինե Արայիկի Հարությունյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ գումար բռնագանձելու և գույքը հետ վերադարձնելու պահանջների վերաբերյալ:
Դատարանի 30.11.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի նույն օրվա մեկ այլ որոշմամբ Հայցվորի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը մերժվել է:
15.03.2024 թվականին Դատարանում ստացվել է Հայցվորի միջնորդությունը՝ հայցից հրաժարվելու վերաբերյալ, որը նույն օրը հանձնվել է դատավոր Ա. Սաֆարյանի աշխատակազմին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ եթե հայցվորը դատական նիստից դուրս ներկայացնում է պահանջներից հրաժարվելու մասին գրավոր միջնորդություն, ապա առաջին ատյանի դատարանը միջնորդությունն ստանալու պահից տասնօրյա ժամկետում հրավիրում է դատական նիստ` պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով: Եթե հայցվորը նիստի ժամանակ պնդում է պահանջներից հրաժարվելու իր միջնորդությունը կամ պատշաճ տեղեկացված լինելու պայմաններում չի ներկայանում դատական նիստին, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործի վարույթը կարճելու մասին:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով` Դատարանը,

Ո Ր Ո Շ Ե Ց

1․ Ըստ հայցի «Ակբա Լիզինգ» ՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ «Ռեկոնստրաքշն» ՍՊ ընկերության, Արտաշես Ժիրայրի Գևորգյանի, Մարինե Արայիկի Հարությունյանի՝ գումար բռնագանձելու և գույքը հետ վերադարձնելու պահանջների վերաբերյալ թիվ ԵԴ2/38247/02/23 քաղաքացիական գործով հրավիրել դատական նիստ` 29.03.2024 թվականին` ժամը «17։00»-ին (հասցե՝ ք. Երևան, Հալաբյան փողոց, 41ա շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 3):
2․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ ԱՐՄԻՆԵ ՍԱՖԱՐՅԱՆ





Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +374(010) 51-18-13

Էլ. փոստ`