Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/39815/02/22 քաղաքացիական գործով Հայաստան Օհանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

22.03.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ ԵԴ/39815/02/22


ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

Գործի դատաքննությունը վերսկսելու մասին

16-ը փետրվարի 2024թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, քննության առնելով ըստ հայցի Սամվել Հակոբյանի ընդդեմ Էլիզավետա Հովսեփյանի, երրորդ անձ Հայաստան Օհանյան, ձեռք բերման վաղեմության ուժով հայցվորի սեփականության իրավունքը ճանաչելու և պատասխանողի տնօրինման իրավունքը դադարեցնելու պահանջների մասին, քաղաքացիական գործի դատաքննությունը վերսկսելու հարցը

ՊԱՐԶԵՑ

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի /դատավոր Լ.Սարգսյան/ 10.08.2022թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Հայցվորի կողմից հայցադիմումը կրկին ներկայացվել է 17.08.2022թ., 19.08.2022թ. մակագրվել դատավոր Արամ Մկրտչյանին և աշխատակազմին է հանձնվել 25.08.2022թ.:
Դատարանի 29.08.2022թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 30.11.2022թ. որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 27.01.2023թ., այնուհետև՝ 11.04.2023թ., այնուհետև՝ 18.05.2023թ.:
18.05.2023թ. նախնական դատական նիստում դատարանը կայացրել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում և հրավիրել է ևս մեկ նախնական դատական նիստ՝ 14.09.2023թ.:
14.06.2023թ. Դատարանը գործը համարել է դատաքննությանը նախապատրաստված և դատաքննություն է նշանակել 25.01.2024թ.:
25.01.2024թ. Դատարանն ավարտել է գործի դատական քննությունը և դատական ակտի հրապարակման օր է նշանակել 16.02.2024թ.:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը, անհրաժեշտ համարելով պարզել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները, գործում առկա ապացույցները լրացուցիչ հետազոտելու միջոցով ոչ ավելի, քան մեկ անգամ կարող է վերսկսել գործի դատաքննությունը:
Նույն իրավանորմի 3-րդ մասի համաձայն՝ գործի դատաքննությունը վերսկսելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում նշվում են դատաքննության ժամանակը և վայրը:
Դատարանը, գործում առկա ապացույցները հետազոտելիս հանգել է հետևության, որ գործով վերջնական եզրահանգման գալու համար անհրաժեշտ է պարզել պատասխանողի՝ վեճի առարկա անշարժ գույքի սեփականատեր հանդիսանալու վերաբերյալ փաստը, ինչը հնարավոր է գործում առկա ապացույցները լրացուցիչ հետազոտելու և կողմերի դիրքորոշումները ճշտելու միջոցով:
Հիմք ընդունելով վերոգրյալը և առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 191-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով՝ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Վերսկսել ԵԴ/39815/02/22 քաղաքացիական գործի դատաքննությունը:
Հրավիրել դատական նիստ՝ 26.03.2024թ., ժամը 15:40-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ-2» նստավայրում /ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, 8-րդ դահլիճ/:
Որոշումն օրինական ուժի մեջ է հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ:


ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ





ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաք Երևան Հալաբյան փողոց 41 ա, հեռ.(010-511-813-438)

ԴԴ-8.2/Ե-____________________


Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/39815/02/22

Հայցվոր Սամվել Հակոբյանին
Ք.Երևան, Եղբայրության փողոց, 1-ին նրբանցք, 16 տուն
Պատասխանող Էլիզավետա Հովսեփյանին
Ք.Երևան, Բագրատունյաց 34ա, բն. 40
Երրորդ անձ Հայաստան Օհանյանին
Ք.Երևան, Եղբայրության փողոց, 1-ին նրբանցք, 25/1 տուն


Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր` Ա. Մկրտչյան/ 16.02.2024թ. «Գործի դատաքննությունը վերսկսելու մասին» որոշումը:
Առդիր՝ որոշումը 1 թերթից:


Դատավորի օգնական Տ. ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`