Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ2/39378/02/23

22.03.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի համաձայն

գործ թիվ ԵԴ2/39378/02/23


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


<<12>> մարտի 2024թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Արթուր Ստեփանյանս, ուսումնասիրելով ըստ հայցի Արթուր Ռազմիկի Թումանյանի, Ռազմիկ Գառնիկի Թումանյանի ընդդեմ <<Լիգա Ինշուրանս>> ԱՓԲ ընկերության, <<Սաութ Էքսպերտ Գրուպ>> ՍՊ ընկերության, <<Պատահարների Փորձագիտական Կենտրոն>> ՍՊ ընկերության, երրորդ անձ՝ <<Ինգո Արմենիա>> ԱՓԲ ընկերության՝ եզրակացության արդյունքներն անհիմն ճանաչելու, գումար վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին քաղաքացիական գործը,

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Արթուր Ռազմիկի Թումանյանի, Ռազմիկ Գառնիկի Թումանյանի ընդդեմ <<Լիգա Ինշուրանս>> ԱՓԲ ընկերության, <<Սաութ Էքսպերտ Գրուպ>> ՍՊ ընկերության, <<Պատահարների Փորձագիտական Կենտրոն>> ՍՊ ընկերության, երրորդ անձ՝ <<Ինգո Արմենիա>> ԱՓԲ ընկերության՝ եզրակացության արդյունքներն անհիմն ճանաչելու, գումար վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Հետևաբար, Դատարանը, գտնում է, որ սահմանված ժամկետում պետք է նշանակել նախնական դատական նիստ:
Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝



Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1. Թիվ ԵԴ2/39378/02/23 քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ՝ 2024 թվականի ապրիլի 22-ին, ժամը 10:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (Արաբկիր նստավայր, թիվ 4 դահլիճ, ք. Երևան, Հ. Ներսիսյան 10):
2. Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝ Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասցե` ք․ Երևան, Հր․ Ներսիսյան 10

Հեռ..` (010)-20-97-01

Էլ. փոստ`