Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍնԴ/0099/02/22 քաղաքացիական գործով երրորդ անձ՝ Ազիթա Շարիֆի Հասսանի վերաբերյալ ծանուցում։

22.03.2024

Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

0065, ք. Երևան, Ե. Օտյան 53/2, հեռ. (0037410) 74-30-02 snank@court.am

N ¸¸ -9.2

ՍնԴ/0099/02/22


Երրորդ անձ՝ Ազիթա Շարիֆի Հասսանին
Հասցե՝ Կոտայքի մարզ, ք․ Չարենցավան, Եսայան փողոց, թիվ 24 արտադրական օբյեկտ




Թիվ ՍնԴ/0099/02/22 քաղաքացիական գործով ըստ Գրիգորի Ստյոպայի Դաշյանի հայցի ընդդեմ «ՍՏԷԴՅԱՆ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի, երրորդ անձ՝ Ազիթա Շարիֆի Հասսան՝ աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի մասին, 2024թ. փետրվարի 27-ին, ժամը 11:15-ին նշանակված դատական նիստը կայացել և հետաձգվել է 2024 թվականի ապրիլի 16-ին, ժամը 11:00-ին: ՀՀ սնանկության դատարանում /ք. Երևան, Օտյան 53/2, թիվ 1 նիստերի դահլիճ/ հրավիրվում է նախնական դատական նիստ:
Միաժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով:
Տեղեկացվում է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Հ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Ե․Օտյան 53/2

Հեռ..` +37410 743002

Էլ. փոստ`