Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/4634/05/23 Վարչական գործ ծանուցում

22.03.2024

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական գործ
Թիվ ՎԴ/4634/05/23
N______________
20 մարտի 2024թ.
Պատասխանող «Հանրային Դիվանագիտություն»
բարեգործական հասարակական կազմակերպություն
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Սարյան փ․ 24/5
Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Անի Չիլինգարյան) վարույթում քննվող թիվ ՎԴ/4634/05/23 վարչական գործով (Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ «Հանրային Դիվանագիտություն» բարեգործական հասարակական կազմակերպության՝ վերջինիս գործողությունը կասեցնելու պահանջի մասին) նշանակվել է դատաքննություն, որը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 30-ին՝ ժամը 14:20, ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրի շենքում (Գարեգին Նժդեհի 23, 3-րդ հարկ, թիվ 23 նիստերի դահլիճ):
Դուք հրավիրվում եք մասնակցելու նշանակված դատական նիստին՝ որպես պատասխանող։ Դատական նիստին անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ ներկայացուցչի միջոցով դատական նիստին մասնակցելու դեպքում՝ նաև լիազորագիր կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ։
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար (ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 103, մաս 2)։
Միաժամանակ, ուղարկվում է վերոնշյալ վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 19.03.2024թ. որոշումը վարչական գործը դատաքննության նշանակելու մասին (ընդամենը 1 (մեկ) թերթ)։
Դատավորի գործավար Լիլի Սուքիասյան

Հասցե` ք. Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 49-48-07 /237/

Էլ. փոստ`